16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Հայաստան-Պորտուգալիա խաղի անոնսը

armsport.am-ը գրում է.  5 խաղ, +0=2-3, գոլեր՝ 2:6 հունիսի 13, Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ, սկիզբը՝ 20:00 Եվրո-2016-ի ընտրական փուլ Ուղիղ եթեր՝ Առաջին ալիք Մրցավար՝ Սերժ Գյումյենի (Բելգիա) Բուքմեյքերներ՝ 8.50 – 4.50 – 1.45   Եվրո-2016-ի ընտրական փուլի 5-րդ խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է I խմբի առաջատարի՝ Պորտուգալիայի ընտրանու հետ:    Սարգիս Հովսեփյանի նորամուտը   […]

Ապարանի պատգամավորը պատգամավոր ա, մերը չէ՞ /վիդեո/

Անցած կիրակի Henaran.am-ի թղթակիցը Ջերմուկում էր: Մեր տեսախցիկի օբյեկտիվից չվրիպեց Կեչուտում նարդի խաղացող տղամարդկանց զրույցը: -Ամոթ ա, մի վիճեք, լրագրողների հետ խոսեք,-խորհուրդ տվեց նրանցից մեկը: Իսկ թունդ վեճի առարկան օրվա հացն էր: Տղամարդկանցից մեկը համոզված էր, որ ուրիշներն անասուն պահելով կարող են գոյատեւել, իսկ իրենք այդ հնարավորությունը չունեն: -Անասսունին մենք ենք պահում, ոչ թե իրանք […]

Ցանկացել է նետվել հյուրանոցի տանիքից

Հունիսի 13-ին, ժամը 13.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ալաշկերտ հյուրանոցի տանիքից:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Կ. Մ.-ի (ծնվ. 1968թ.) ինքնասպանության փորձը:

Մեր հավաքականը հաղթելու է

Ուզում եմ էսօր հաղթենք!!Կարծում եմ եթե բոլորով հավատանք և բուռն երկրպագենք մեր Հավաքականին, ապա արդյունքը դրական կլինի!!! Դե ուրեմն եկեք օրը սկսենք միայն մի մտքով, որ մեր Հավաքականը հաղթելու է և մեծ տոն պարգևի մեզ!!!Հայե՜՜՜՜րրր!!!! Ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանի գրառումը

Խորոված անող հայ կանայք /վիդեո/

Հայ տղամարդը միշտ էլ հպարտացել է խորոված պատրաստելու իր հմտությամբ: Լավ խորոված պատրաստելն ու գովասանքի արժանանալը մի տեսակ շոյում  է հայ տղամարդու ինքնասիրությունը: Օրերս Հայաստանի հանգստավայրերից մեկում հանդիպեցի խորոված պատրաստող կանանց: Հարց ծագեց՝ ի՞նչ զգացողություններ ունեն ժամերով արևի ու կրակի հանդիման կանգնած այս կանայք և ի՞նչ են մտածում նրանց ամուսինները: Դիտեք նաև՝ տեսանյութը: 

Անցկացվել է «Դյուցազուն» համաբանակային մրցույթը

«Դյուցազուն» ամենամյա համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ժամկետային և պայմանագրային զինծառայողներին ու սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական գիտելիքներն ամրապնդելու, իսկ  ամենակարևորըª մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու և մարտունակությունը պահպանելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում: Այս տարի «Դյուցազուն» որակավորման մրցույթը մեկնարկել է մայիսի քսանհինգին: Ստուգատեսը սկսվել է ֆիզիկական […]

«Աստծու օգնությամբ դուրս կգամ մի օր ես վիճակից»

Արդեն տեղեկացրել ենք, որ հայտնի ռեժիսոր-պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Վերջինս տեղափոխվել էր Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ երիկամային անբավարարություն ախտորոշմամբ: Ֆեյսբուքյան հանրագրում նա գրել է. «Ժողովուրդ ջան խնդրում եմ ինձ առանձին–առանձին մի գրեք բոլորդ «ՍՈՒՐ ՋԱՆ Ո՞ՆՑ ԵՍ»։ Ինձ դժվարա բոլորին պատասխանել։ Երբ կոնկրետ նորություններ լինեն` բոլորդ կիմանաք. Մերսի, որ անհանգստանում եք. Աստծու օգնությամբ […]

Դի ջրանցքում

Հունիսի 13-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի տարածքով անցնող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:Պարզվել է, որ Արագածավան գյուղի Նալբանդյան փողոցի թիվ 5 տան բակով անցնող ջրատարում հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 1934թ. ծնված Ռ. Ա.-ի դին:

Կոնգրեսը քննարկել է

Հունիսի 13-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:  Վարչությունը լսել է Կոնգրեսի Տեղեկատվական և վերլուծական հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արման Մուսինյանը:  Նիստում քննարկվել է նաև հունիսի 19-ին քաղաքացիական նախաձեռնությունների կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպվելիք հանրահավաքի, Կոնգրեսի հետագա անելիքների հետ կապված հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի