16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Շանթ Հարությունյանը հացադուլ է անում

 Հունիսի 8-ից, հայրս քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ, այն պահանջով, որ իրեն տեղափոխեն առանձին խուց։ Այս հինգ օրերի ընթացքում, նրա հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչեւ ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։ Ուրբաթ օրը, հունիսի 12-ին, նրա պահանջը չկատարվելով եւ […]

Մեր Չինարին հզոր է, թուրքը մեր դեմ անզոր է. 6-ամյա Ալվինան չի տեսել հորը /վիդեո/

Մի քանի օրից` հունիսի 18-ին լրանում է 7 տարին, ինչ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի երիտասարդ բնակչուհի Սիրիանուշ Միրզոյանը կորցրել է ամուսնուն: Ամուսինը` Լևոն Միրզոյանը զոհվել է թշնամու կրակոցից: ”2008 թ-ի հունիսի 18-ին գյուղին գործ էին տվել, ավազ պետք է լցնեին ճանապարհին, գնացել էր այնտեղ”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց նա: Այսօր երիտասարդ կինը մեծացնում է իր դստերը: ”Վեց […]

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 150 անգամ

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել […]

Մեր սիրտը ձգտում է երջանկության և իրական սիրո

Մեր սիրտը ձգտում է երջանկության և իրական սիրո: Քրիստոնյային հայտնի է, որ այդ ձգտման իրական բավարարումը կարելի է գտնել միայն Աստծո մեջ: Մարդը ստեղծվել է Նրա պատկերով և նմանությամբ, ուստիև և՛ տղամարդու, և՛ կնոջ սիրտը կարող է սփոփել միայն Աստված. «Դու արարեցիր մեզ Քեզ համար, և մեր սրտերը չեն գտնի հանգիստ մինչև չհանգստանան Քո մեջ» […]

Ջերմաստիճանը կնվազի

Հունիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-ին հյուսիսային շրջաններում, 16-18-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Անցկացվում է խաչատրյանական մրցույթի 3-րդ փուլը

Հունիսի 12-ին և 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի երրորդ փուլը: Մրցանակային տեղերի համար պայքարում են Հայաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի, Իտալիայի և Ռուսաստանի մասնակիցները։ Եզրափակիչ փուլում հունիսի 12-ին մասնակիցները ներկայացրել են Մոցարտի Ջութակի կոնցերտը (No 3, No 5)։ Իսկ այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 18.00, […]

Բաքուն ի՞նչ կապ ունի. Սպորտի նախարար /վիդեո/

Բաքվում արդեն մեկնարկել են Եվրոպական 1-ին խաղերը: Սակայն մի շարք հայ մարզիկներ նախապես որոշել էին չմասնակցել այս խաղերին ու չմեկնել Ադրբեջան: Henaran.am-ը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեց, թե արդյոք անվտանգության խնդիրն է պատճառը, որ օրինակ՝ Արսեն Ջուլֆալակյանը և այլք որոշել են չմասնակցել:  

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հյուպատոսական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի