26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայաստան-Պորտուգալիա խաղի անոնսը

armsport.am-ը գրում է. 

5 խաղ, +0=2-3, գոլեր՝ 2:6
հունիսի 13, Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ, սկիզբը՝ 20:00
Եվրո-2016-ի ընտրական փուլ
Ուղիղ եթեր՝ Առաջին ալիք
Մրցավար՝ Սերժ Գյումյենի (Բելգիա)
Բուքմեյքերներ՝ 8.50 – 4.50 – 1.45
 
Եվրո-2016-ի ընտրական փուլի 5-րդ խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է I խմբի առաջատարի՝ Պորտուգալիայի ընտրանու հետ: 
 
Սարգիս Հովսեփյանի նորամուտը
 
Նախորդ ընտրական խաղում Հայաստանը պարտվեց իր հիմնական մրցակիցներին մեկին՝ Ալբանիային՝ գործնականում զրկվելով եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունից: Այդ պարտությունից հետո պաշտոնանկ արվեց շվեյցարացի Բեռնար Շալանդը, իսկ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Սարգիս Հովսեփյանը: Վերջինիս նշանակումը միանշանակ չընդունվեց ֆուտբոլասեր հասարակության կողմից, քանի որ Հովսեփյանը՝ որպես մարզիչ բավականին անփորձ է, մինչդեռ Հայաստանի հավաքականում ներկայում «հրդեհ» է եւ զգացվում է փորձառու «հրշեջի» կարիք: Երեկվա մամուլի ասուլիսում Հովսեփյանը կոչ արեց հավատալ իրեն եւ սպասել առաջիկա խաղին: Միգուցե հենց նա է «հրշեջը», ով կարող է ընդհատել անհաջող հանդիպումների շարքը, որի արդյունքում Հայաստանի ընտրանին հայտնվել է մրցաշարային աղյուսակի վերջին տեղում:
 
Սովորական դարձած կադրային խնդիրներ եւ նորամուծություններ
 
Ընթացիկ ընտրական փուլում Հայաստանը մարտական կազմով չի կարողացել ասպարեզ դուրս գալ: Բացառություն չի լինելու նաեւ այսօրվա մրցավեճը: Վնասվածքի պատճառով ասպարեզ դուրս չի գալու Յուրա Մովսիսյանը: Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողին փոխարինող գտնելն ամենեւին էլ հեշտ խնդիր չէ եւ այսօրվա խաղից առաջ գլխավոր հարցը հենց այդ է. ո՞վ է լինելու մեր «մաքուր» հարձակվողը: Հովսեփյանը երեկ նշեց, որ Մովսիսյանի փոխարեն ասպարեզում է լինելու խաղացող, ով ապացուցելու ավելի շատ բան ունի: «Հավատացնում եմ, որ Յուրայի փոխարինողն ավելի հաջող կգործի»,- անսպասելիորեն հայտարարեց Հովսեփյանը:
 
Հավաքական հրավիրվածների կազմում կա 2 հարձակվող. Ռուսլան Կորյան, Արթուր Սարկիսով: Վերջինս հավաքականում հանդես գալու ավելի մեծ փորձ ունի:
 
Շարք է վերադարձել Արաս Օզբիլիսը, ով ուղիղ մեկ տարի բացակայում էր վնասվածքի պատճառով: Նկատելի է, որ նա առայժմ պատրաստ չէ 90 րոպե անցկացնել խաղադաշտում:
 
Վնասվածք ունի նաեւ Էդգար Մանուչարյանը, ով նախորդ հանդիպումներում փոխարինում էր Օզբիլիսին կիսապաշտպանության աջ եզրում: Այժմ հավանական է, որ այդ դիրքում հանդես կգա Կամո Հովհաննիսյանը: Նախկինում Կամոն հանդես էր գալիս պաշտպանության աջ եզրում, իսկ այս անգամ Հրայր Մկոյանը կարող է զբաղեցնել այդ դիրքը: 
 
Կադրային այլ խնդիրներ կարծեք թե չկան, սակայն մի շարք խաղացողներ դարձյալ առանց խաղային պրակտիկա են ժամանել հավաքականի ճամբար:
 
Ինչ վերաբերում է մրցակցին, ապա վնասվածք ունի Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն, ով չի ժամանել Երեւան: Պեպեն բացակայում էր նաեւ մարտին կայացած սերբերի դեմ խաղում եւ այդ մրցավեճում պաշտպանության կենտրոնում գործեցին Ռիկարդու Կարվալյուն եւ Բրունո Ալվեշը: Այս խաղացողների տարիքը միասին հասնում է 70-ի…
 
Բացակայում է աջ պաշտպան Բոսինգվան: Նրա փոխարեն սովորաբար ասպարեզ է դուրս գալիս Սեդրիկը, սակայն այս անգամ Սանտուշը կարող է հիմնական կազմում ընդգրկել Վիեյրինյային, ով «Վոլֆսբուրգի» վերջին շրջանի խաղերում իրեն բավականին լավ է դրսեւորել, այդ թվում գավաթի եզրափակիչում:
 
Պատմություն
 
Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականները կհանդիպեն 6-րդ անգամ: Նախորդ 5 հանդիպումները պաշտոնական բնույթ են կրել: Պորտուգալացիները սեփական հարկի տակ անցկացրած 3 խաղերում էլ հաղթել են, իսկ ահա Երեւանում կայացած 2 խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի: 
 
Մրցակիցների միջեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին, երբ ընթացիկ ընտրական փուլի շրջանակում Պորտուգալիան առավելության հասավ 1:0 հաշվով: Այդ մրցավեճում տանտերերը տարածքային հսկայական առավելություն ունեին, ինչն ի վերջո տվեց իր արդյունքը:
 
Վիճակագրություն
Հայաստանի հավաքականը վերջին 15 հանդիպումներում չի կարողացել դարպասն անառիկ պահել՝ ընդունելով 32 գնդակ: Այս վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանի հավաքականը վերջին 2 տարիներին բավական անհաջող է ելույթ ունենում: Պաշտոնական խաղերում Հայաստանը վերջին հաղթանակը տոնել է 2013 թվականի հոկտեմբերին, երբ Երեւանում 2:1 հաշվով հաջողվեց առավելության հասնել Բուլղարիայի նկատմամբ:
 
Պետք է ընդգծել, որ ընթացիկ ընտրական փուլի 4 խաղերում էլ Հայաստանը մինչեւ 65-րդ րոպեն գնդակ չի ընդունել, սակայն հետագայում ամեն ինչ անհաջող է դասավորվել հայ ֆուտբոլիստների համար:
 
Ընտրական վերջին 3 խաղերում Պորտուգալիան մրցակիցներին հաղթել է 1 գնդակի առավելությամբ եւ 9 միավորով ընթանում է 1-ին հորիզոնականում: 
 
Հավանական կազմեր
 
Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Լեւոն Հայրապետյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան, Գեւորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Կամո Հովհաննիսյան, Մարկոս Պիզելի, Արթուր Սարկիսով:
 
Պորտուգալիա. Ռուի Պատրիսիո, Ֆաբիո Կոենտրաու, Ռիկարդո Կարվալյու, Բրունո Ալվեշ, Վիեյրինա (Սեդրիկ), Վիլիան Կարվալյո, Տիագո, Ժոաո Մոուտինյո, Ռիկարդո Կուարեժմա, Նանի, Կրիշտիանո Ռոնալդու:
 
I խումբ
Մրցաշարային աղյուսակ
 
ՏՀավաքականԽՀՈՊԳՄ   
1Պորտուգալիա43014-29   
2Դանիա42116-47   
3Ալբանիա42114-57   
4Սերբիա41126-61   
5Հայաստան40133-61
 
Խաղացանկ
 
հունիսի 13
Հայաստան-Պորտուգալիա՝ 20:00
Դանիա-Սերբիա՝ 22:45
 
սեպտեմբերի 4
Սերբիա-Հայաստան՝ 22:45
Դանիա-Ալբանիա՝ 22:45
 
սեպտեմբերի 7
Հայաստան-Դանիա՝ 20:00
Ալբանիա-Պորտուգալիա՝ 22:45
 
հոկտեմբերի 8
Պորտուգալիա-Դանիա՝ 22:45
Ալբանիա-Սերբիա՝ 22:45
 
հոկտեմբերի 11
Սերբիա-Պորտուգալիա՝ 20:00
Հայաստան-Ալբանիա՝ 20:00
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ