Կենտրոնական բանկից տեղեկացնում են

Հայաստանյան բանկերում դոլարի միջին վաճառքն այսօր կազմում է 471.42 դրամ, առքը` 475 դրամ: Եվրոյի առքը 520.17 դրամ է, վաճառքը` 530.41 դրամ: Ռուբլու առքն այսօրվա դրությամբ կազմում է 8,40 դրամ, վաճառքը` 8.83 դրամ:
Հայաստանյան բանկերում դոլարի միջին վաճառքն այսօր կազմում է 471.42 դրամ, առքը` 475 դրամ: Եվրոյի առքը 520.17 դրամ է, վաճառքը` 530.41 դրամ: Ռուբլու առքն այսօրվա դրությամբ կազմում է 8,40 դրամ, վաճառքը` 8.83 դրամ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, հունիսի 29-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման եւ ավանդական բարեկամության վրա՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում […]
Երգահան Վահան Արծրունին կարծում է, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն երեկ ճիշտ որոշում կայացրին, որբ հորդորեցին Բաղրամյան պողոտայում չմնալ, այլ պայքարը շարունակել Ազատության հրապարակում: Ըստ նրա՝ աուդիտը կտևի մի քանի ամիս, գուցե և ավելի շատ: Նկարիչ Հաղթանակ Շահումյանի խոսքով՝ կենդանի պատին են բավական վատ վերաբերել Բաղրամյան պողոտայում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ: Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է Արա Նաջարյանին` Գլենդելի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ, և մաղթել նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր […]
Մոսկվայում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում Porsche 911 երկու մասի է բաժանվել: Մեքենան բախվել է սյանն ու կիսվել, ինչի արդյունքում մեքենայում գտնվող երկու հոգին էլ տեղում մահացել են, հայտնում է НТВ-ն: Ավելի ուշ պարզվել է, որ մեքենայի ղեկին եղել է Իրկուտսկի շրջանի նախկին նահանգապետի 23-ամյա որդին` Եվգենի Եպիսովսկին, իսկ ուղեւորը եղել է Ռուսաստանում հայտնի […]
«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ անդամ Վաղինակ Շուշանյանի խոսքով՝ երեկ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: «Բեմից հայտարարվեց՝ արդյոք մարդիկ ուզում են մնալ պողոտայում, թե ոչ, ովքեր ուզում էին մնալ, մնացին, ովքեր՝ ոչ, եկան Ազատության հրապարակ: Մենք միշտ հայտարարել ենք, որ լինելու ենք ժողովրդի մեջ, մենք այնտեղ էլ ենք մարդ ունեցել, այստեղ էլ»,-ասաց նա: Շուշանյանն ասաց, […]
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 34 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 963 տոննայի դիմաց: Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան , Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ , Նորվեգիա, Ավստրիա, Շվեյցարիա:
2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «x գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ: Դատարանը, սակայն, որոշում է կայացրել հօգուտ Խաչատրյանի, և թերթն այժմ պիտի վճարի երկու միլիոն, թերթի հաշիվները կալանքի տակ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը նշեց, որ այս ամենը տեղավորվում է ՄԻՊ-ի հրապարակած գնացուցակի մեջ, […]
Ցավով տեղեկացա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար, ՀՀ վաստակավոր լրագրող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր, «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող Գագիկ Հովհաննիսյանի մահվան մասին: Գագիկ Հովհաննիսյանի ինչպես լրագրողական, այնպես էլ մանկավարժական ամբողջ գործունեությունն, ըստ էության, նվիրված էր շախմատին ու Հայաստանում դրա զարգացմանը: Սիրված մարզաձևից անբաժան լինելով` նա ոչ միայն անմիջական ականատեսն էր շախմատի […]