07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայի խասյաթ է, կարող են լոլիկով էլ խփել. Վաղինակ Շուշանյանը՝ իրեն ուղղված որակումներից

«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ անդամ Վաղինակ Շուշանյանի խոսքով՝ երեկ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: «Բեմից հայտարարվեց՝ արդյոք մարդիկ ուզում են մնալ պողոտայում, թե ոչ, ովքեր ուզում էին մնալ, մնացին, ովքեր՝ ոչ, եկան Ազատության հրապարակ: Մենք միշտ հայտարարել ենք, որ լինելու ենք ժողովրդի մեջ, մենք այնտեղ էլ ենք մարդ ունեցել, այստեղ էլ»,-ասաց նա: Շուշանյանն ասաց, որ արտասովոր բան չի եղել, այլ ընդամենն իրենց խումբն այլևս Բաղրամյան պողոտայում նախաձեռնող չէ:

Ինչ վերաբերում է իրենց ուղղված որակումներին, որ դավաճաններ են, նա ասաց. «Հայի խասյաթ է, բոլորն էլ պիտի անեն, անգամ կարող են լոլիկով էլ խփել: Ամեն մեկը յուրովի է մտածում, մարդ կա՝ նորմալ է մտածում, մարդ կա՝ չէ»:

Վաղինակն ասաց, որ երեկ հայտնվել էին մի քանի կառույցներ, ովքեր հարցն այլ ուղղությամբ են ցանկացել լուծել»: Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից՝ նա ասաց, որ սա հետքայլ էր, զիջում ինչ-որ տեղ: «Ես ազգի դավաճան չեմ, որ ինձ լավ չընդունեն»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են իրեն ընդունել Բաղրամյան պողոտայում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ