16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Մինսկում հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, հունիսի 29-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման եւ ավանդական բարեկամության վրա՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է համագործակցության առավել խորացումն ու ընդլայնումը: Նրա խոսքով՝ նկատելի է միջխորհրդարանական երկխոսության դրական դինամիկա, ինչին նպաստում են փոխայցերը, ինչպես նաեւ՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւաչափում իրականացվող աշխատանքը:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն ու անդամ երկրների փոխգործակցությանը՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ԵՏՄ անդամակցությունը գործընկերների հետ հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երկու երկրների ռազմավարական համագործակցությանը եւ միջազգային խորհրդարանական հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությանը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ