11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2015

Ճանապարհային ոստիկանությունից զգուշացնում են

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի հունիսի 2-ից Երևան քաղաքի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հաղորդում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: Ըստ աղբյուրի՝ Սպենդիարյան փողոցի Մոսկովյան և Թումանյան փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը այսուհետ կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից դեպի Թումանյան փողոց: 

Ինչ արեց դոլարի տատանումը

Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչպես ազդեց փոխարժեքի տատանումը պետական բյուջեի կատարողականի վրա: Ջանջուղազյանը պատասխանեց, որ նախորդ տարվա ավարտին եղավ փակ քննարկում, իրենք ներկայացրին հիմնախնդիրները, որոնք այդ ժամանակ առկա էին: «2014 թվականի պետական բյուջեի կատարման տեսակետից էական […]

«ԳԱԶ-3110» ավտոմեքենան և տրակտորը բախվել են իրար

Հունիսի 1-ին, ժամը 23.21-ին ահազանգ է ստացվել, որ Տանձուտ-Այգեշատ ավտոճանապարհին «ԳԱԶ-3110» ավտոմեքենան և տրակտորը բախվել են, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Այգեշատ-Տանձուտ ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 53ՏՏ333 պ/հ և «Հոլլանդ» մակնիշի տրակտորը (վարորդ Մ. Ս.), ինչի հետևանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Գ.-ն ստացել է […]

Դիմորդները չեն կարող օգտվել ծածկագրերից, հեռախոսներից

Այսօր՝ հունիսի երկուսին, մեկնարկել են միասնական քննությունները: Դիմորդներն այսօր քննություն են հանձնում «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից:  Նշենք, որ տարի կա 11803 դիմորդ և 34 քննական կենտրոն՝ 10-ը Երևանում, 24-ը՝ ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում՝ որոշ մարզերում 2-3 քննական կենտրոն:Վերջին քննությունը կկայանա հունիսի 23-ին, հաստատված է քննական կենտրոնների ղեկավարների ցանկը:  ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողների […]

Սեյրան Օհանյանը կմեկնի

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. հունիսի 3-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, այնուհետև կուղևորվի Տաջիկստանի Հանրապետություն` հունիսի 4-ին Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:  

Մուլտֆիլմ չի նայում. Առավոտ

«Առավոտը» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվել է մանկության վերաբերյալ: «Ես իրոք երջանիկ մանկություն եմ ունեցել, որովհետև այն ընտանիքը, որտեղ ես ծնվել եմ, հոյակապ ընտանիք է»,-ասել է նա ու կիսվել հիշողություններով: Թերթի թղթակիցը նաև հետաքրքրվել է՝ ո՞րն է նախարարի սիրած մուլտֆիլմը, սիրելի մուլհերոսը: Նախարարն անկեղծացել է. «Ես մուլտֆիլմ չէի ասի, ես չեմ նայում մուլտ՝ ճիշտն ասած, […]

Ոչ պակաս թիթեռնիկներ են եղել. Իրավունք

ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանից «Իրավունքը» հետաքրքրվել է նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ Դեմկուսը համագործակցությունը հնարավոր համարում է: «Դե հերթական կուսակցությունն է, թող ստեղծեն, տեսնենք՝ ով են, ինչ են ուզում: Էդպիսի օրինակներ տասնյակներով ունենք պատմության մեջ: Եղել են թիթեռներ, որոնք ոչ պակաս են երևացել, կորել, գնացել են»,-ասել է նա: Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե սա հերթական […]

Մուլտդիտում՝ Կարապի լճի էկրանի շուրջ

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա երեկոն Կարապի լճի էկրանի շուրջ անցկացնելու էին եկել հարյուրավոր ընտանիքներ։ Էկրանին հայկական կարճամետրած մուլտֆիլմեր էին։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի մեկնարկային օրը մանկական ծրագրով սկսվեցին նաև բացօթյա այս էկրանի ամառային ցուցադրությունները։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի երեք ամիսների ընթացքում Կարապի լճի էկրանին մի շարք ցուցադրություններ են սպասվում՝ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի […]

Շփոթության մեջ են. Իրատես de facto

Իշխանական կուլիսներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Վերադասավորումների նոր շրջան է սկսվել: Մարդիկ «դիրքավորվում» են, որ նոր քաղաքական իրավիճակում արագ կողմնորոշվեն, թե ում կողմը պետք է «թեքվել»: 2017-2018 թթ. ընտրությունները կարծես վաղ են մեկնարկել, կամ, ավելի ճիշտ, հստակեցումների շրջանը շուտ է սկսվել, իշխանության տարբեր թևերում էլ անվստահության «չափաբաժինն» է մեծանում, բացահայտ պայքար է ընթանում նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի