11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Դիմորդները չեն կարող օգտվել ծածկագրերից, հեռախոսներից

Այսօր՝ հունիսի երկուսին, մեկնարկել են միասնական քննությունները: Դիմորդներն այսօր քննություն են հանձնում «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից: 

Նշենք, որ տարի կա 11803 դիմորդ և 34 քննական կենտրոն՝ 10-ը Երևանում, 24-ը՝ ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում՝ որոշ մարզերում 2-3 քննական կենտրոն:Վերջին քննությունը կկայանա հունիսի 23-ին, հաստատված է քննական կենտրոնների ղեկավարների ցանկը: 

ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս տարի ընթացակարգային փոփոխություններ կան: «Խստացվել են պայմանները նրանց հանդեպ, ովքեր կփորձեն օգտվել ծածկագրերից, հեռախոսներից ու նման այլ սարքերից»: Եթե նախորդ տարիներին ընդունված էր, որ այդ դեպքում դիմորդը մեկ անգամ զգուշացվում, երկրորդ անգամ հեռացվում էր, ապա ըստ նոր կարգի՝ նա միանգամից կհեռացվի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ