Հրդեհ

Մայիսի 30-ին, ժամը 10.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կարիտաս» փայտամշակման կենտրոն ՓԲԸ-ից, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 2ա հասցեում` «Կարիտաս» փատամշակման կենտրոն ՍՊԸ-ի մոտակայքում, հսկողությամբ այրվել է 5 քմ խոտածածկ տարածք: