12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Հայն ասում է, որ իրավունք չունեն քանդել իր ձեռքով սարքածը

Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ կապված Ստամբուլում 1962 թվականից գործող «Քամփ Արմեն» որբանոցի հետ: Այն քանդման վտանգի տակ էր, եւ Ստամբուլի հայերը բազմամարդ քայլերթ կազմակերպեցին՝ որբանոցը հայերին վերադարձնելու նպատակով: Հրապարակախոս Սարգիս Հացպանյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ «Քամփ Արմեն»-ը պատմական ճամբար է, որտեղ մի շարք ականավոր հայեր են ապրել, այդ թվում` Հրանտ […]

«Մերսեդես»-ը ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի ենթարկել վերանորոգողին

Մայիսի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում «Մերսեդես E 230» մկնիշի ավտոմեքենայի վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի ենթարկել 54-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Չմոռանանք մեկ միլիոն աղքատներին

2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցեց, թե մեկ միլիոնանոց աղքատների թիվը հիշելով ինչո՞ւ ծախսերի կրճատումներ չեն անում: «Տնտեսել անհրաժեշտ է, նույն ավտոմեքենաները, ընդունելություները, ֆուրշետները և ճաշերը, մի՞թե հնարավոր չէ դրանք կրճատել: Արդյոք հնարավոր չէ անցնել արտակարգ տնտեսման ռեժիմի, հատկապես պետական կառավարման համակարգում»,-հարցրեց նա: Դավիթ Հարությունյանը նշեց, որ […]

ՀԽ երիտասարդներին բերման են ենթարկել

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը տարածել է հաղորդագրություն. «Ռեժիմը ջղաձիգ քայլեր է կատարում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը խոչնդոտելու համար Ռեժիմը շարունակում է ամեն կերպ խոչնդոտել Հիմնադիր խորհրդարանի գործունեությունը: Անցած գիշեր ոստիկանության մեծաքանակ կարգախմբերով հետապնդվել և բերման են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի մի խումբ երիտասարդ աջակիցներ: Երիտասարդները մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում անցկացվող «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի […]

Բանտերում թմրանյութ է հայտնաբերվել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ քաղաքացի Պ. Ն.-ի կողմից բերված 304 գրամ սուրճի, կաթի փոշու և շաքարավազի խառնուրդում հայտնաբերել են շաքարավազի հատիկների նմանվող կասկածելի փայլուն զանգված: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:  Նույն օրը՝ ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական […]

«Տառապեք՝ կայֆա տալիս …»

facebook սոցիալական ցանցի օգտատեր Տիգրան Պալյանը իր հանրագրում գրառել է. «Տարօրինակ երկիր տարօրինակ ժողովուրդ․․․ Ովքեր իվիճակի են վճարելու թանկացած էներգիայի համար,դ ուրս են գալու բողոքի-ընդդեմ թանկացման, իսկ ովքեր իսկապես իվիճակի չեն վճարելու նստելու են տանը, ինչպես միշտ․․․տառապեք դա ձեզ կայֆա տալիս»:

Ուր է Արդարադատության նախարարը

Ազգային ժողովում շարունակվում է 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումը: Այսօր կրկին նախարարներին, զեկուցող մարմինների ղեկավարներին փոխարինում են տեղակալները: Բացակայում էին Գլխավոր դատախազը, ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարը, Վերահսկիչ պալատի նախագահը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Վերջինիս փոխարինող Սուրեն Կարայանը պարզաբանեց. <<Քանի որ նախարարը գտնվում է գործուղման մեջ, ես եմ լիազորված հաշվետվությունը ներկայացնելու>>: Մյուսների բացակայության մասին […]

ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը Պսկովում կմասնակցի «Փոխգործակցություն-2015» բանակցություններին

ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակագի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն, ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մայիսի 26-ից 27-ը կմասնակցի Պսկովում անցկացվելիք ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

Եթե ուզում է «լեքսուս քշի», թող քշի …

«Ես կիսում եմ ձեր կարծիքը, որ գողության և անարդյունավետ կառավարման համար սպառողը չպիտի վճարի, թե՛ գողության, թե՛ անարդյունավետ կառավարման համար վճարում է սեփականատերը՝ իր շահույթների հաշվին, իսկ սպառողը պետք է վճարի միմիայն իր սպառած էլեկտրաէներգիայի համար, այնպես որ հարցը իրականում ուղղված է հենց այն հանձնաժողովին, որն իրավասու է բոլոր հարցերին անդրադարձ կատարել ու պատասխաններ տալ»,-լրագրողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի