17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

«Իսկ եթե չի շտկվում, իհարկե, հանում ենք համազգեստից» /վիդեո/

«Տա Աստված, որ բոլոր ամիսները մայիսի նման հաղթանակով ամիսներ լինեն, որովհետև կյանքը ցույց տվեց, որ երբ մենք միասին ենք, լինում են հաղթանակներ, երբ միասին չենք , լինում են եղեռններ»,-այսօր Մանումենտում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ շնորհավորելով մայիսի իննի տոների առթիվ: Հարցին, թե ինչով են պայմանավորված վերջին կադրային փոփոխությունները, նա պատասխանեց. «Մեր համակարգը ամբողջ […]

Լուրջ իրադարձություններ են սպասվում օլիգարխների շուրջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ-ում լուրջ իրադարձություններ են սպասվում խոշոր գործարարների շուրջ: Առաջիկայում հայաստանյան օլիգարխներին պատկանող օբյեկտներում ստուգումներ են իրականացվելու, որոնք ավարտվելու են խոշոր տուգանքներով, ինչպես դա եղավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի դեպքում: Հիշեցնենք, որ դեռեւս մարտին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգեց Ա. Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի գործունեությունը եւ 60 մլն դրամի չափով տուգանեց: […]

Լյովա Խաչատրյանի տարեդարձից «տուժողներ» են եղել.Հրապարակ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամենակրեատիվ անդամ, էշերի կոլեկցիոներ Լյովա Խաչատրյանի երկու օր տևած տարեդարձին «տուժողներ» են եղել: «Հրապարակին» տեղեկություններ են հասել, որ նրա համագյուղացիներից երկու հոգի խորոված անելիս այրվածքներ են ստացել: Երնջատամցիները կրակը վառելու համար բենզինը փայտի վրա՝ լցնելիս պատահաբար իրենց վրա են լցրել, և կրակը կպել է: Երկուսից մեկի՝ վնասվածքները, բարեբախտաբար, թեթև են եղել, մյուսին՝ […]

Ծառուկյանի պրոտեժեն է, ՀՀԿ-ի «տղան». Հրապարակ

Չնայած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում անկուսակցական թեկնածու Վահագն Գևորգյանը համարվում է Գագիկ Ծառուկյանի պրոտեժեն, այնուհանդերձ, նրան սատարող ՀՀԿ-ն գտնում է, որ «մեր տղեն էլ է»` նկատի ունենալով ԱԺ պաշտպանության, ՆԳ, ԱԱ մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ, վերջինիս երկարամյա աշխատանքը: «Հրապարակի» տեղեկություններով, հանձնաժողովային այդ «հանգամանքն» իր «հետքն» է թողել նաև ՀՅԴ-ի որոշման վրա, Դաշնակցությունը, ըստ ամենայնի, նույնպես կաջակցի […]

Չի կարելի բավարարվել ձեռքբերածով. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, ողջունում եմ ձեզ: Առաջին հերթին, շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջերմ ընդունելության և ռուսաստանցի գործընկերների կողմից Եվրասիական տնտեսական […]

Գիտությունը բերում է հավատի անհրաժեշտության

«Գիտությունը հավատ չի կառուցում և չի փոխարինում նրան, այլ հավաքում է դեպի հավատ տանող ճանապարհի քարերը միայն: Գիտությունը բերում է հավատի անհրաժեշտության և ոչ թե հավատի: Իմ կարծիքով՝ չկա իրական բախում գիտական փաստերի և քրիստոնեական հիմնարար ուսմունքների միջև»: ՌԱՄԶԱՅ Վիլյամ – (1852-1916), անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս: Հայտնաբերել է արգոն, կրիպտոն, քսենոն, նեոն և հելիում տարրերը: […]

Ով կհաղթի «Եվրատեսիլ 2015»-ին. բուքմեյքերների կանխատեսումները

Օրեր անց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի կունենա «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթը, եւ բուքմեյքերներն արդեն սկսել են կանխատեսումները: Այսպիսով, բուքմեյքերների կարծիքով` հաղթողի հիմնական հավակնորդը Շվեյցարիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլեւն է:Երկրորդ ամենահավանական թեկնածուն հաղթանակի Եվրատեսիլին առաջին անգամ մասնակցող Ավստրալիայի ներկայացուցիչ Գայ Սեբաստյանն է: Հատկանշական է, որ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը բուքմեյքերների կողմից իբրեւ հաղթողի հավակնորդ չի դիտարկվում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի