08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

«Իսկ եթե չի շտկվում, իհարկե, հանում ենք համազգեստից» /վիդեո/

«Տա Աստված, որ բոլոր ամիսները մայիսի նման հաղթանակով ամիսներ լինեն, որովհետև կյանքը ցույց տվեց, որ երբ մենք միասին ենք, լինում են հաղթանակներ, երբ միասին չենք , լինում են եղեռններ»,-այսօր Մանումենտում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ շնորհավորելով մայիսի իննի տոների առթիվ:

Հարցին, թե ինչով են պայմանավորված վերջին կադրային փոփոխությունները, նա պատասխանեց. «Մեր համակարգը ամբողջ օրգանիզմ է և աշխատում է, և եթե գնում ենք բարեփոխումների, գնում ենք ոստիկանության կերպարը փոխելուն, նույն ոստիկանապետերին պետք է հնարավորություն տանք շտկվելու: Մի տեղ աշխատել են ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ թերություն են ունեցել, մարդուն տեղափոխում ես մի ուրիշ տեղ՝ հնարավորություն տալով ազատվել այդ թերություններից: Մենք կողմնակից ենք մարդուն հնարավորություն տալ շտկվելու, իսկ եթե չի շտկվում, իհարկե, հանում ենք համազգեստից»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ