03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ծառուկյանի պրոտեժեն է, ՀՀԿ-ի «տղան». Հրապարակ

Չնայած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում անկուսակցական թեկնածու Վահագն Գևորգյանը համարվում է Գագիկ Ծառուկյանի պրոտեժեն, այնուհանդերձ, նրան սատարող ՀՀԿ-ն գտնում է, որ «մեր տղեն էլ է»` նկատի ունենալով ԱԺ պաշտպանության, ՆԳ, ԱԱ մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ, վերջինիս երկարամյա աշխատանքը:

«Հրապարակի» տեղեկություններով, հանձնաժողովային այդ «հանգամանքն» իր «հետքն» է թողել նաև ՀՅԴ-ի որոշման վրա, Դաշնակցությունը, ըստ ամենայնի, նույնպես կաջակցի վերջինիս, քանզի Վ. Գևորգյանը եղել է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի աջ ձեռքը, երբ Վահանը ղեկավարում էր մշտական այդ հանձնաժողովը: Նմանատիպ մոտեցում ունի նաև ՕԵԿ-ը, որովհետև տևական ժամանակ էլ այդ հանձնաժողովի նախագահն է եղել Մհեր Շահգելդյանը: Նույն պատճառով էլ նրան կսատարեն Երկրապահը, քանզի երկու կարկառուն գեներալները` Մանվելն ու Սեյրանը, տևական ժամանակ պաշտպանության հանձնաժողովի անդամներ են:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ