17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Սերն ավտոմատն էր … /վիդեո/

Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Գրիգոր Բունդակչյանը շատ հիշողություններ ունի մայիսի իննից ու պատերազմից: Այսօր նա Հաղթանակի զբոսայգում էր, ընդունում էր շնորհավարանքներ ու նվերներ: Henaran.am-ի հետ զրույցում պատմեց, որ Թամանյան դիվիզիայի կազմում է եղել, և հրամանատար Նվեր Սաֆարյանի հետ մասնակցել է Բեռլինի գրավմանը: Մի քանի անգամ վիարվորվել է: Հարցրինք, ռազմաճակատում սիրահարվե՞լ է. ”Իմ հայկական դիվիզիան եմ սիրել, […]

Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է Մեծ հաղթանակի 70-ամյակի հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին. Հայաստանի Նախագահը Կարմիր հրապարակում, բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ՌԴ Նախագահի տոնական ընդունելությանը: Երեկոյան՝ Կարմիր հրապարակում տեղի կունենա […]

Ո՞ւմ է զգուշացնում Նաիրա Զոհրաբյանը

«Մենք լուրջ հաղթանակներ ունենք, ունենք պետականություն, և դա ես ամենակարևոր ձեռքբերումն եմ համարում»,-այսօր Հաղթանակի զբոսայգում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը և շնորհավորեց մայիսի իննի տոների կապակցությամբ: Նա նշեց, որ այսօր չի ցանկանում խոսել երկրի լրջագույն խնդիրների մասին. «Մենք երկրում պիտի կարողանանք վերացնել քաղաքական թշնամանքի մթնոլորտը: Սա այլևս լրջագույն խնդիր է դառնում մեզ նման երկրի համար, […]

Ես շատ լավ գիտեմ՝ ինչի համար եմ պարտավոր. Աղվան Հովսեփյան

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ներկա էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի առթիվ անցկացվող միջոցառումներին: Լրագրողները նրանից հետաքրրքվեցին իր ու Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հարաբերությունների մասին, որոնք, ըստ մամուլի, լարված են: «Ես եկել եմ այստեղ ձեզ շնորհավորելու»,-եղավ Հովսեփյանի պատասխանը: Ապա հարց հնչեց իր ղեկավար կառույցի գործունեության մաիսն, որը ևս անպատասխան մնաց: Լրագրողի դիտարկմանը, […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

Կրակոցը զինվորի ինքնաձիգից է եղել. նոր մանրամասներ

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։   2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած […]

Այս պահին ճանճը ոչինչ չէր փչացնի. Գասպարյանը՝ ՀԽ անդամների գործից /վիդեո/

«Այնքան մեթոդներ կան, որ ես սկսեմ այդ մեթոդներից խոսել, հաստատ ուղեղի ցնցում կստանաք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ արդյունավետ մեթոդներ կան քրեածին երևույթների դեմ պայքարի համար: Նա նշեց, որ մեթոդները շատ են, սակայն պետք է հասկանալ՝ հանցագործության հետ կապված պատրաստի մեթոդներ գոյություն չունեն:  «Ամեն դեպքին պետք է մոտենալ՝ […]

Մենք միշտ միասին ենք. ՌԴ դեսպան /վիդեո/

Հայաստանում Ռուսաստանի դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը այսօր ներկա էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի առթիվ անցկացվող միջոցառումներին: Լրագրողների հետ զրույցում դեսպանը շնորհավորեց ամբողջ հայ ազգին հաղթանակի օրվա առթիվ նշելով. «Մաղթում եմ բոլորին երջանկություն, բարեկեցություն, և իհարկե խաղաղ երկինք գլավերևում»: Վոլինկինն ընդգծեց, որ երկու՝ հայ և ռուս ազգերը միշտ միասին են: Լրագրողները նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի