11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է Մեծ հաղթանակի 70-ամյակի հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին. Հայաստանի Նախագահը Կարմիր հրապարակում, բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ՌԴ Նախագահի տոնական ընդունելությանը: Երեկոյան՝ Կարմիր հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն: Նախագահ Սերժ Սարգսյանը միջոցառումներին մասնակցող հյուրերի հետ Կարմիր հրապարակում կդիտի Մեծ հաղթանակի եզրափակիչ միջոցառումը:

Մայիսի 10-ին Սերժ Սարգսյանը Կարմիր հրապարակում կայցելի Մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ կդնի և հարգանքի տուրք կմատուցի մեծ զորավարի հիշատակին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ