18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս պահին ճանճը ոչինչ չէր փչացնի. Գասպարյանը՝ ՀԽ անդամների գործից /վիդեո/

«Այնքան մեթոդներ կան, որ ես սկսեմ այդ մեթոդներից խոսել, հաստատ ուղեղի ցնցում կստանաք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ արդյունավետ մեթոդներ կան քրեածին երևույթների դեմ պայքարի համար: Նա նշեց, որ մեթոդները շատ են, սակայն պետք է հասկանալ՝ հանցագործության հետ կապված պատրաստի մեթոդներ գոյություն չունեն: 

«Ամեն դեպքին պետք է մոտենալ՝  կոնկրետ դեպքի հանգամանքներից ելնելով և կոնկրետ դեղամիջոցներ ընտրել դրա, դրա ծնոթ երևույթների և հետևանքների հետ կապված»,-նշեց նա: Ինչ վերաբերում է Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությանն, ապա Գասպարյանն ասաց. «Ճիշտ է, օբյեկտիվ է և ևս մեկ անգամ ճիշտ է»: Հարցին, թե ճիշտ է նրանց ազատ արձակումը, ոստիկանապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս պահին ճանճը ոչինչ չէր փչացնի, և կարելի էր ազատ արձակել, բայց քրեական գործը կա, և նախաքննությունը շարունակվում է:

Որոշ երևույթների համար ոչ մի նշանակություն չունի՝ տոն է, սուգ է, ինչ է, իրենց փոքրիկ փառասիրությունն են ցույց տալիս»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ