11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 16, 2015

Դատախազությանը «խայտառակած» աշխատակցին ազատեցին աշխատանքից. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանին պաշտոնանկ են արել: «Մեր տեղեկություններով՝ նա գնացել է արձակուրդ, որից չի վերադառնա: Դա պաշտոնապես կձևակերպվի ավանդական ձևով՝ սեփական դիմումի համաձայն: Թե ով կփոխարինի նրան, առայժմ հայտնի չէ, բաժնի դատախազներից մեկն այժմ ժամանակավոր պաշտոնակատար է: Ինչ վերաբերում է Ն. Հարությունյանին, ապա նրա պաշտոնանկությունը վաղուց […]

Արգելված տեղով փողոցը հատողի պատճառով մեքենան բախվել է ծառին. մահացել է վարորդի կողքին նստած նրա կինը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ որոշում կայացվեց Նվարդ Ա.-ի գործով: 30-ամյա Նվարդը դատարան էր եկել մոր ուղեկցությամբ: Մայրը ճանաչվել է նրա օրինական ներկայացուցիչ: Նվարդը, որպես հետիոտն, 2013 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում արագ վազքով հայտնվել է մայրաքաղաքի Մարգարյան փողոցի կենտրոնում ու փորձել է […]

Կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ Հայաստանի տարբեր մարզերից ահազանգեր են ստացվում, որ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները:  «Ըստ ստացված ահազանգերի, մեկ լիտր կաթի գնման գինը նվազել է միջինը 10-20 դրամով:  Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցներում մի քանի գյուղապետեր, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզից, հաստատեցին տեղեկությունը, սակայն դժվարացան բացատրել պատճառները: Բերդկունքի գյուղապետ Բաբկեն Դադիկյանը մեզ […]

Առանց Կրեմլի չի լինի. 168 ժամ

«168 ժամը» գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունյակագիր Անդրեյ Պիոնտկովսկին, անդրադառնալով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի հնարավոր արձագանքին, ասել է. ««Մոսկվան կասկածանքով է վերաբերում Եվրոպական ուղղության վրա ՀՀ ցանկացած նախաձեռնության, լինի դա պարզապես այց, համաձայնագրի շուրջ բանակցություն. թե առավել եւս համաձայնագիր: Ընդհանրապես Հայաստանը, ցավոք սրտի, այլեւս չունի […]

Ովքե՞ր են մասնակցել Բռլյանտի Գագոյի ծննդյան տոնին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ կրկին Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: «Սակայն նրա այցը Հայաստան, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, զուտ ընտանեկան է. երեկ «Բելաջիո» ռեստորանում Աբրահամյանները տոնել են իրենց եղբոր՝ ՀՀԿ-ական Գագիկ Աբրահամյանի (Բռլյանտի Գագո) ծննդյան 60-ամյակը: «Ընտանիքը» չի ցանկացել որևէ քաղաքական ուժի՝թե ՀՀԿ-ից, թե ԲՀԿ-ից, […]

Դրամով վարկավորումը կտրուկ նվազել է. 168 ժամ

«168 ժամը» գրում է, որ այս տարվա հունվարին ՀՀ առևտրային բանկերը տրամադրել են 79.3 միլիարդ դրամի դրամային վարկեր, փետրվարին` 62.7 միլիարդ դրամ, մարտին` 66.1 միլիարդ դրամի վարկ: «Այս տվյալները ստացվել են ՀՀ ԿԲ ամսական տեղեկագրերի տվյալների համադրման արդյունքում: Դրամով վարկավորման փետրվարի և մարտի ցուցանիշները մեր դիտարկած 15 ամիսների ընթացքում ամենացածրն են: Ըստ եռամսյակների՝ պատկերն այսպիսին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի