11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2015

Մոսկվայում կորոշվի, թե որքան կթանկանա էլեկտրաէներգիան Հայաստանում. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այս շաբաթվա սկզբին մեկնել է Մոսկվա: «Նախատեսվում է, որ Մոսկվայում, երբ այնտեղ կժամանի նաեւ Սերժ Սարգսյանը, վերջնականապես պետք է որոշվի, թե, ի վերջո, որքան պիտի բարձրանա սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը` վեց դրամ մեկ կիլովատը, թե տասը դրամ: Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի մասնագետները […]

Մորը սպանել է, գցել ջուրը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Դարբինյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 7-ին, ժամը 18-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում 45-ամյա Սամվել Դարբինյանը մոր՝ Ալվինայի կողմից իրեն արված դիտողությունը՝ ոգելից խմիչք օգտագործելու վերաբերյալ, ցավագին ընդունելով ու գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել […]

Արտակարգ միջադեպ Բագրատաշենի անցակետում. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ իրենց հավաստի տեղեկություններով՝ նախօրեի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի սահմանակետում: «Մաքսային աշխատակիցները և զննության համար կանգնեցված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճել են միմյանց հետ: Բանը հասել է փոխադարձ հայհոյանքների ու քաշքշուկի, նաև՝ հարվածների: Կողմերին հաջողվել է բաժանել ոստիկանների միջամտությունից հետո: Վիճաբանության մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի […]

Բաց կթողնեն. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ վաղը երեկոյան լրանում է նախօրեին ձերբակալված, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհարիկ Ենոքյանի ձերբակալման 72 ժամը, երբ իրավապահ մարմինները պետք է որոշում կայացնեն նրա խափանման միջոցի վերաբերյալ: «Մեր աղբյուրները հայտնում են, որ 73-ամյա Ենոքյանի հանդեպ խափանման միջոց կալանքը, այդուամենայնիվ, չի ընդունվի՝ հաշվի առնելով վերջինիս տարիքը, սեռը եւ առողջական վատ […]

Ժիրայր Սեֆիլյանի և նրա խմբի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին կարճվելու է Ժիրայր Սեֆիլյանի և նրա խմբի դեմ հարուցված քրեական գործը: «Կարճման որոշման հիմքում դրվելու է իրադրության փոփոխության պատճառաբանությունը: Սեֆիլյանենց մեղադրում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: Բայց գործը կարճվելու է, քանի որ նշված արարքը «այլևս վտանգավոր չէ հանրության համար»,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի