11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2015

Մահացել է

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին, երկարատև հիվանդությունից հետո` 85 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Վաղինակի Խաչատրյանը: Լեյլի Խաչատրյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Հարաբերությունների տեւողությունը կախված է զույգի ծանոթանալու վայրից

Սոցիալական կայքերը, ծանոթության կայքերն ու հատուկ ծառայությունները զգալիորեն փոխեցին այն, թե ինչպես են մարդիկ ծանոթանում, հանդիպում, հարաբերություններ հաստատում եւ նույնիսկ ամուսնանում: Նոր ուսումնասիրությունում գիտնականները համեմատել են համացանցով եւ իրական կյանքում տեղի ունեցող ծանոթությունները: Նրանք նաեւ փորձել են պարզել, թե ազդում է արդյոք զույգի ծանոթության վայրը նրան հարաբերությունների տեւողության վրա: Գիտնականները հայտնաբերել են, որ այն զույգերը, […]

Վարդանը հացադուլ է սկսել

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Խաչիկ Ավետիսյանը դադարեցրեց իր տաս օր տևած հացադուլը: Հացադուլը դադարեցնելու պատճառը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի անազատության մեջ գտնվող ընկերոջը՝ Վարդան Վարդանյանն է, ով արդեն մի քանի օր է՝ բանտախցում հացադուլ է սկսել: «Պետք չէ, թող դուրս գա, մենք այստեղ ենք, մենք կպայքարենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ 18 քաղբանտարկյալները ազատություն […]

«Տոյոտան» սահել է ձորակը.կա տուժած

Մայիսի 1-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան-Եղվարդ ավտոճանապարհին` Նոր Հաճնի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-6 միջհամայնքային ավտոճանապարհի Աբովյան-Եղվարդ հատվածի 5-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 21-07» մակնիշի (վարորդ` Բ. Ս., ծնվ. 1991թ) 34QA282 պ/հ-ի և […]

Եղանակը կտրուկ կփոխվի

Հանրապետության տարածքում մայիսի 2-6-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-5-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:  Երևանում՝ մայիսի 2-6-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: 

Մենք արթուն ենք ամեն գիշեր.դիրքապահ զինվոր/վիդեո/

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչ Աբրահամ Աբրահամյանը երբեք չէր մտածել, որ ինքը կդառնա դիրքապահ զինվոր: Թուխ աչք ու ունքով՝ ամաչկոտ այս տղան շատ երազանքներ ու ծրագրեր ունի, սակայն ամաչում է այդ մասին բարձրաձայն խոսել: Սիրած աղջիկ չուներ մինչ բանակ զորակոչվելը, բայց հավատում է, որ անփորձանք տուն դառնալուց հետո լավ ընտանիք կստեղծի: ՛՛Եթե Աստված չանի պատերազմ […]

Կոստանյանը պահանջել է

Ձեռքերին շղթաներ անցկացրած, 18 քաղբանտարկյալների վերնաշապիկները հագած Հիմնադիր խորհրդրանի անդամները երեկ երեկոյան Ազատության հրապարակում իրականացրեցին հերթական իրազեկման ակցիան։ «Շղթաները խորհրդանշական իմաստ ունեն, մենք պայքարում ենք անօրինական կերպով քաղբանտարկյալներ ունենալու դեմ»,- ասաց ՀԽ-ի անդամ Սյուզաննա Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի անդմաներ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը ձերբակալվեցին ապրիլի 7-ին, նրանք մեղադրվում […]

Սյունիքում բեռնատար է կողաշրջվել

Մայիսի 2- ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային ավտոկայանի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ. Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 3-րդ կմ-ում «Ֆորդ» մակնիշի 90 FL 077 պ/հ բեռնատար ավտոմեքենան (վարորդ Ս. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի