12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

ԲՀԿ-ու ՀԱԿ-ը բաժանվեցի՞ն /վիդեո/

«Ուրախ ենք ու երջանիկ ճամբարում»,-այսօր նախքան Ազգային ժողովի նիստի մեկնարկը լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ուրախ են, որ այլևս ընդդիմություն չեն:  Ստեփան Մարգարյանից էլ հետաքրքրվեցինք, թե մասնակցելու են ՀԱԿ-ի՝ մարտի մեկին հրավիրած հանրահավաքին: Մարգարյանը չպատասխանեց, սակայն ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ չի մասնակցելու, Վահան Բաբայանն էլ միացավ […]

Լքում է Ծառուկյանին

ԲՀԿ խմբակցությունը լքել է պատգամավոր Դավիթ Քոչարյանը եւ հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ. Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»:    Նշենք, որ Դավիթ Քոչարյանը 5-րդ ԲՀԿ-ականն է, որ լքում է խմբակցությունը: 

Համահայկական հռչակագիրը կմնա թղթի վրա.Անդրեաս Ղուկասյան

«Սերժ Սարգսյանը չի կարող համախմբել Հայաստանը և սփյուռքը համահայկական հռչակագրի շուրջ»,-այսօր, փետրվարի 23-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը: Ղուկասյանը նշում է, որ ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանին ներկայացրեց, որպես չարիք, որը որ ըստ էության թույլ չի տալիս համազգային համախմբում: «Սերժ Սարգսյանի փորձը Գագիկ Ծառուկյանին ներկայացնել, որպես չարիք մի  եղանակ էր իր մեղքը […]

“Օսկար 2015”. մրցանակակիրները հայտնի են /վիդեո/

Լոս-Անջելեսում այս գիշեր տեղի ունեցավ “Օսկար” ամենամյա մրցանակաբաշխության 87-րդ արարողությունը: Հեղինակավոր մրցանակաբաշխությունն ինչպես միշտ աչքի ընկավ փայլով, աստղերի առատությամբ ու հույզերով: “Օսկար 2015”-ի մրցանակակիրներն են` Տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի “Բըրդմեն” ֆիլմը: “Լավագույն ռեժիսոր” անվանակարգում եւս «Բըրդմեն» ֆիլմն առաջատարն եր` Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն ճանաչվեց լավագույն ռեժիսորը: Տարվա լավագույն օպերատորը Էմանուել Լյուբեցկին էր՝ […]

ԲՀԿ-ն սպառնալի՞ք

«Մեր երկրում թե արտաքին և թե ներքին քաղաքականությունը չի կարող լճանալ և Աստված չանի, որ լճանա: Համենայնդեպս այն իրադարձությունների շարանը, որ մենք տեսանք Նոր տարուց սկսած չի կարող պատահականություն լինել, այն իր մեջ մեսիջներ է պարունակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը: Քաղաքագետը չի  տեսնում հանրային շահի հարցադրումները և չի  կարող ասել, թե այս […]

Արտագաղթի կրճատում, բնակչության թվի աննախադեպ աճ /վիդեո/

2014թվականին Նոյեմբերյան քաղաքը ունեցել է աննախադեպ բնակչության աճ: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը` փաստելով, որ կրճատվել են արտագաղթի ծավալները : Ավելին, քաղաքապետի փոխանցմամբ` բարձրացել է ծնելիության մակարդակը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Թույլ մի տվեք ձեզ հետ այդպես վարվել…»

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վերջին ներքաղաքական զարգացումները մեկնաբանելով` նշում է. «Ես թատրոնը շատ բարձր եմ գնահատում, որպեսզի նման բաները թատրոն նկարագրեմ: Սա իսկապես խոսում է քաղաքական ցածր մակարդակի մասին, երբ որ փողոցային հարաբերությունները դառնում են քաղաքականություն և հարց լուծելն է փողոցային մակարդակի վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  «Երկու կովբոյ ձիերի […]

Ապրիլի 24-ի միջոցառումները տեղի կունենան. Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական Today’s Zaman պարբերականի այն տեղեկությունը, թե Անկարան չեղյալ է հայտարարել ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի տոնակատարությունները: Այդ մասին “Ակոս” թերթին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից: Նրանք նշել են, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները կիրականացվեն ապրիլի 24-ին, ինչպես և նախատեսված էր:   Նշենք, որ Today’s Zaman պարբերականը գրել էր, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի