11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ն սպառնալի՞ք

«Մեր երկրում թե արտաքին և թե ներքին քաղաքականությունը չի կարող լճանալ և Աստված չանի, որ լճանա: Համենայնդեպս այն իրադարձությունների շարանը, որ մենք տեսանք Նոր տարուց սկսած չի կարող պատահականություն լինել, այն իր մեջ մեսիջներ է պարունակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը:

Քաղաքագետը չի  տեսնում հանրային շահի հարցադրումները և չի  կարող ասել, թե այս ամենից ինչքանով է շահելու կամ տուժելու հասարակությունը. «Շատերը չեն հասկանում, թե ինչ է քաղաքական մշակույթը: Քաղաքական մշակույթը դա հասարակության ինչ-որ իրավիճակ է: Նախագահը փորձում է ընդդիմադիր ուժերի ակտիվությունը այնպես փաթեթավորել, որ լեգիտիմ լինի: Սակայն ամեն ինչը չէ , որ կարող է լինել իշխանության ուզածով»,-ասաց Խաթլամաջյանը:

Փորձագետի դիտարկմամբ` ցանկացած իշխող ուժ չի ցանկանա, որ քաղաքական դաշտ ներթափանցի ինչ-որ ազդեցիկ ու խարիզմատիկ ուժ. «Այս պարագայում դա «Բարգավաճ Հայաստանն է», որը ճնշվում է»:

Բանախոսը սրանով պայմանավորեց նաև  այն հանգամանքը, որ նախագահը այլ ուժերի հետ այսպես չէր խոսում: Խաթլամաջյանի դիտարկմամբ` ԲՀԿ-ը լուրջ սպառնալիք կարող էր հանդիսանալ իշխանության համար:

«Իմ մտահոգությունը ԲՀԿ-ն չի, կամ պարոն Ծառուկյանը: Ես պարզապես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կուսակցության նկատմամբ կիրառվեն միայն սահմանադրության շրջանակներում հնարավոր  գործողություններ»,-հավելեց Շուշան Խաթլամաջյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ