04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Օսկար 2015”. մրցանակակիրները հայտնի են /վիդեո/

Լոս-Անջելեսում այս գիշեր տեղի ունեցավ “Օսկար” ամենամյա մրցանակաբաշխության 87-րդ արարողությունը: Հեղինակավոր մրցանակաբաշխությունն ինչպես միշտ աչքի ընկավ փայլով, աստղերի առատությամբ ու հույզերով:

“Օսկար 2015”-ի մրցանակակիրներն են`

Տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի “Բըրդմեն” ֆիլմը:

“Լավագույն ռեժիսոր” անվանակարգում եւս «Բըրդմեն» ֆիլմն առաջատարն եր` Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն ճանաչվեց լավագույն ռեժիսորը:

Տարվա լավագույն օպերատորը Էմանուել Լյուբեցկին էր՝ «Բըրդմեն» ֆիլմի համար։

«Բըրդմեն» ֆիլմը հաղթեց նաեւ “Լավագույն սցենար» անվանակարգում:

Տարվա լավագույն դերասան ճանաչվեց Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար»-ի արժանացավ  Ջուլիանա Մուրը՝ «Դեռևս Էլիս» ֆիլմում կատարած դերի համար։

“Լավագույն օտարալեզու ֆիլմ” ճանաչվեց լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմը։

«Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ»-ը` «Հերոսների քաղաքը» մուլտֆիլմն էր:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ