Զենք-զինամթերք՝ հանգստյան տան ճանապարհին

Փետրվարի 21-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Մարտունու հանգստյան տուն իջնող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պարկի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն ինքնաձիգ` առանց պահունակի, ինքնաշեն կրակող սարք, ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի 124 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 74 փամփուշտ, […]