Աշոցքի, Ախուրյանի և Սպիտակի տարածաշրջաններում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի և Սպիտակի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում սաստիկ քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: