11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Ուորլիքը հանդիպել է ադրբեջանցի պատգամավորների հետ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող ադրբեջանցի պատգամավորների հետ: Այդ մասին համանախագահը տեղեկացրել է Թվիթերի իր էջում: Ուորլիքը գրել է, որ ինքն ուրախ էր հանդիպել ադրբեջանցի պատգամավորների հետ: “Նրանց կարծիքը ղարաբաղյան հիմնահարցի շուրջ շատ օգտակար էր մեզ համար”,-ասել է նա:

Ապացուցեցիք, որ հիմնական պատասխանատուն ՀՀԿ-ն է. Շրջանառության հարկի օրենքն ընդունվեց

”Շրջանառության հարկի մասին” նոր օրենքի քվեարկությունից առաջ Գլխավոր զեկուցող, Ֆինանսների փոխնախարար վախթանգ Միրումյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին բավականին լայանածավալ քննարկումների համար. ՛՛Մենք ականատես եղանք խնդրի կարգավորման ուղղությամբ տարբեր առաջարկների, շատ հաճախ այդ տարբերակները բովանդակային առումով տարբերվում էին միմյանցից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այս օրենքի անհրաժեշտությունը՛՛,-ասաց Միրումյանը՝ Կառավարության անունից պատրաստակամություն հայտնելով հաշվի առնել խորհրդարանում ներկայացված […]

Օլանդը ապրիլի 24-ին կլինի Հայաստանում. դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր հանդիպել է լրագրողների հետ: Դեսպանն անդրադարձել է Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանը եւ իր երախտիքն է հայտնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ Ֆրանսիայում “Շառլի էբդո” օրաթերթի ահաբեկչությանն ու դրան հաջորդած իրադարձություններին նվիրված համերաշխության քայլերթին մասնակցելու համար: Դեսպանն ասել է, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն Ֆրանսիան էր, այլ նաեւ ժողովրդավարության, հարգանքի, խոսքի […]

Ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն  ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիները: ՀՀ  պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ հայկական կողմը սկսած 1992 թ. արդյունավետ կերպով համագործակցում  է  ԿԽՄԿ-ի հետ […]

Ապօրինի զենք է պահել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն օրերս այցելել էին 1977 թ. ծնված Գագիկ Գ.-ի տուն` ստուգելու նրա անվամբ հաշվառված «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի պահման կարգը:  Գագիկ Գ.-ն տանը չի եղել, իսկ նրա կնոջ մատնանշած զենք-զինամթերքի պահման վայրում` մետաղյա պահարանում, ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական ողորկափող հրացան, փայտե […]

Չի կարելի ջարդ սկսել Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտում

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ չնայած Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգությանը չի կարելի ասել, որ այս ինստիտուտը վատ է աշխատում:  ՛՛Այս ինստիտուտի դերը մեր բանակի կայացման մեջ շատ մեծ է”,-նշեց նա: Արշակյանը գովասանքով խոսեց զոհված կուրսանտի ծնողների վարքագծի մասին: ՛՛Հրաշալի էր, շատ կազմակերպված, հայրենասեր, գիտակցող ընտանիք են՛՛,-նկատեց նա  Ինչ […]

“Վիդիշ լի, շատ ազատասեր են”

Իգոր Մուրադյանի ռուսերենով ելույթը՝ հագեցած ռուսներին ռուսերենով գերեզման ուղարկելու մտասևեռ գաղափարով, Մեսրոպ Մաշտոցի շքանշանը վերադարձնելը, “Reebok” ռեկլամային մակագրությամբ շապիկով այս ասուլիսին նրա ներկայանալը և Նախախորհրդարանի համառ մտադրությունը Ապրիլի 24-ը հայության վրա հարամելը ես համարում եմ շատ վատ բան մեր բոլորի համար։ Տեսնես “Reebok”-ը ռեկլամելու համար էլ է փող ստացել։ Սա ի միջի այլոց։ Ասեմ որ […]

Աշխարհը ցնցված է. ԻՊ-ը ողջ-ողջ այրել է գերուն /ֆոտո/

 “Իսլամական հանրապետություն” ահաբեկչական խմբավորման հերթական զոհն է դարձել հորդանանցի օդաչուն, ում կործանիչը վայր էին գցել նախորդ տարի` Սիրիայի տարածքում: Օդաչուին ողջ-ողջ այրել են, հայտնում է RT-ն: Մահապատժի տեսանյութը հրապարակվել է համացանցում, սակայն այն հեռացվել է Youtube-ից` առանձնակի դաժան կադրեր պարունակելու համար:   Վանդակում փակված գերուն ահաբեկիչները պատել են դյուրավառ հեղուկով եւ այրել, ապա վանդակը փակել […]

Հայերին էդ 3 տրիլիոն եվրոյից փայ հասնելո՞ւ է

Հիմա, որ ռուս պատգամավորները շրջանառության մեջ են դրել Գերմանիայից ռեպարացիա ստանալու հարցը` 3 տրիլիոն եվրոյի չափով, մենք այդ գումարից փայ ունենալու՞ ենք: Չէ որ՞ մենք էլ ԽՍՀՄ մաս եք եղել, մենք էլ կռվել ու զոհեր ենք տվել, հետո աշխատել ու հարկեր տվել, մեր ներդրումն ունեցել ընդհանուր երկրի` ԽՍՀՄ վերականգնմանն ու պաշտպանությանը…Օֆ, օֆ… Ախր հեչ արդար չի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի