06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Oriflame-ն ավելի շատ հարկ է վճարել, քան Ծառուկյանի ընկերությունները. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ հրապարակվել է 2014թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում ներկայացված են ընկերությունների կողմից վճարված հարկերն ու տուրքերը:

“Այս տարի ցանկը գլխավորում է “Գազպրոմ Արմենիան”: Հայաստանում բիզնեսի տեսանկյունից ամենաեկամտաբեր համարվող գազալցակայանների ոլորտում գործունեություն ծավալող “Մուլտի լեոն” եւ “Մուլտի գազ” ընկերությունները 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են համապատասխանաբար 324-րդ եւ 586-րդ տեղերում, եւ վճարել են 37 մլն եւ 18 մլն դրամի հարկ:

Մինչդեռ շրթներկ վաճառող “Օրիֆլեյմ” ընկերությունը խոշոր հարկատուների 100-յակում 96-րդ տեղում է, վճարել է 1,34 մլրդ դրամի հարկ”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ