10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 24, 2015

Պետքարտուղարությունն առանց Փսակիի. ծաղրանկար

Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հեռանում է այս պաշտոնից, քանի որ հղի է: Փսակին աշխատանքի է անցնում Սպիտակ տանը: Այս առթիվ РИА Новости-ն հետաքրքիր ծաղրանկար է ներկայացրել:

Կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2014 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված ծրագրերի ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ կառավարությանն առընթեր […]

Կառավարությունը ստեղծել է «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ հավանության համար նիստում քննարկման դնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, մեկ միասնական ակտի միջոցով վարչական մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև ծագող հարաբերությունների […]

Անցյալի գաղջ հիշողություն են. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանից

«Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, անցած ուրբաթ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ծափահարում էին: Սա այն միասնական դիրքորոշումն է, որը առաջացել է ՀԱԿ-ՀՀԿ խորհրդապահական խողովակների շփման օղակի միջոցով, որի մասին Տեր-Պետրոսյանը խոսել է իր վերջին բաց նամակում»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով նույն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: […]

Չի կարելի մեղադրել ԲՀԿ-ին

«Կցանկանայի սկզբունքային քննարկումներ կազմակերել, սակայն այդ հայտարարության մեջ անգամ սկզբունք չկար»,-այսօր պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Խոսքն ուղղելով ՀԱԿ խմբակցությանը՝ նա ասաց. «Դուք կարող էիք, ձեր խմբակցությունում առողջ մթնոլորտի դեպքում գոնե հավաքել ձեր խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանի և Գագիկ Ջհանգիրյանի […]

Հիվանդը դուրս է թռել շտապօգնության մեքենայից ու ցած նետվել կամրջից

Կեմերովոյում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Շտապօգնության մեքենան հիվանդին տեղափոխելիս է եղել Կուզնեցկի կամուրջի վրայով, երբ հիվանդը հանկարծակի դուրս է թռել մեքենայից ու իրենց ցած է նետել կամուրջից, հայտնում է Газета Кемерова-ն: Շտապօգնության մեքենան անմիջապես կանգ է առել, բժիշկները շտապել են դեպի երիտասարդն ու նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Երիտասարդն այժմ հիվանդանոցում է, սակայն նրա […]

13 ամյա Դավիթը տառապում է միլիոն մարդուց մեկի մոտ հանդիպող հիվանդությամբ/վիդեո/

Դավիթ Ադամյանը 13 տարեկան է: 2013թ. հունիս ամսին երեխայի մոտ կտրուկ սկսվել են սուր ցավեր, քայլքի խախտում, դիզուրիա: Երեխան մի քանի օրվա ընթացքում դադարեց քայլել և չէր կարողանում նույնիսկ պառկել: Անտանելի ցավերը մի փոքր մեղմացնելու համար ցավազրկող և հակաբորբոքային դեղորայքներ էին ներարկում, որոնց ազդեցությունը երկար չէր տևում : 02.07.2013թ. ՌՄՏ հետազոտման արդյունքում հայտնաբերվեց  ողնաշարի ձիու պոչի […]

«Ոչ թե ձեր նման թուլամորթի նման ճանապարհի կեսից դուրս եմ եկել»

«Ես, պարոն Զուրաբյան, պետք է ձեր նման անհեռատես և կարճաժամկետ խնդիրներ լուծող քայլեր անեի, որ գոհ լինեիք, որ ձեր առաջարկներն ընդուներ պատվիրակությունը»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն՝ արձագանքելով նույն պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանին, ով իր ելույթում քննադատության էր արժանացրել Նաղդալյանի՝ ԵԽԽՎ-ում հնչած ելույթը: «Պատվիրակությունը քննարկեց ձեր առաջարկը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի