10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 24, 2015

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 24-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ 3-4 աստիճանով:  Երևանում՝ Փետրվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Նորմանդական քառյակի» արտգործնախարարները կհանդիպեն Փարիզում

Այսօր «Նորմանդական քառյակի»` Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայիեւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Փարիզում:   Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվեն Ուկրաինայում հրադադարի հարցն ու Մինսկյան պայմանավորվածությունների ի կատար ածումը, հայտնում է Lifenews.ru-ն: Հիշեցնենք, որ այս ամիս Մինսկում հանդիպել են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի առաջնորդները եւ քննարկել Ուկրաինայի հարցը: Բանակցությունների արդյունքում մի շարք պայմանավորվածություններ էր […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական […]

Թուրքիան 1 մլն դոլար է վճարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ եգիպտական արխիվները ոչնչացնելու համար

Եգիպտական «Ջիհաթ» կուսակցության հիմնադիր Շեյխ Նաբիլ Նաիմը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան 1մլն դոլար է վճարել Եգիպտոսում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ոչնչացման համար, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «Դեմոկրատհաբեր»-ին հղումով: Աղբյուրի համաձայն `Եգիպտոսի կառավարության նիստի ժամանակ արված այս հայտարարությունից բացի Նաիմը տեղեկացրել է, որ վերոնշյալ փաստաթղթերի ոչնչացման գործում ներառված են եղել նաև […]

Հովիկ Աբրահամյանը որոշել է կրկին աշխատանքային օր դարձնել մեռելոցները.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է սրբագրել իր նախորդին՝ Տիգրան Սարգսյանին, և ոչ աշխատանքային դարձած մեռելոցները հանել: Բանն այն է, որ ամբողջ տարվա համար մեռելոցների հետ կապված որոշումն ընդունվում է դեկտեմբերին, կառավարության նիստում, սակայն 2014թ. դեկտեմբերին այդ որոշումը չընդունվեց: Ենթադրվում է, որ այս տարի մեռելոցները ոչ աշխատանքային չեն լինի: Ապրիլի 5-ին հայ […]

Ծառուկյանը կարող է հայտնվել ճաղերի հետևում.Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է. Մինչ Աժ նախագահ Գա­լուստ Աահակյանը հայտարա­րում Է, թե Գագիկ Ծառուկյանն իր բացակայությունների համար դեռևս լրացուցիչ հիմնավորում­ներ չի ներկայացրել, պարզվում Է, Ծառուկյանից այլ «հիմնավո­րումներ» են իշխանությունները պահանջում և ժամանակ են տվել մտածելու համար: Որպես­զի Ծառուկյանը մնա «չաղ ու բախտավոր», նաև «մանդատավոր», պետք Է քաղաքականությունից հեռանա, դառնա ՀՀԿ- ի շատ գործարար […]

Աշակերտներ են դանակահարվել. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Նախօրեին Երևանի թիվ 195 դպրոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ աշակերտների միջև, որն ավարտվել է դանակահարությամբ: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ժամը 19:20-ին հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ սուր-ծակող գործիքից ստացած վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 15-ամյա Բ. Ն-ն և 14 ամյա Վ.Ս-ն, ովքեր ի վիճակի չեն եղել բացատրություն […]

Երվանդ Զախարյանն` իր աշխատակցի ինքնասպանության մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իրենց նախարարության աշխատակցի՝ 52 ամյա Աշոտ Վարդանյանի՝ իր առանձնատան այգու վագոն-տնակում ինքնասպանություն գործելու դեպքը, ասաց, որ նա չի եղել մշտական աշխատող: Թերթի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը ծանր հիվանդ է եղել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նոր պաշտոն կստանա. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ամբողջությամբ լծվել է իր գերատեսչության համար կադրեր ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին: Ըստ հավաստի տեղեկությունների, արդեն հստակեցված է նրա գլխավորած նախարարության աշխատակազմի ղեկավարի հարցը, այդ պաշտոնում մոտ ժամանակներս կնշանակվի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը՝ Սամվել Նիկոյանի որդին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի