10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2015

Հայկական տարազներով եւ թուրքական կիսալուսնով ու եւ աստղով պաստառներ` Starbucks-ից /ֆոտո/

Ամերիկյան «Starbucks» ընկերությունը պաստառներ է թողարկել, որոնց վրա պատկերած են հայկական տարազներով, թուրքական կիսալուսնի եւ աստղի տակ կանգնած կանայք, հայտնում է «Asbarez»-ը: Պաստառները նկատել են Կալիֆորնիա նահանգում: «Asbarez»-ը նշում է, որ իրենց լրագրողների կատարած հարցումներից հետո ընկերության մամուլի ծառայությունից ասել են, թե իրենք արդեն հանել են այդ պաստառները: «Starbucks»-ն իր հաճախորդներից ներողություն է խնդրել` այդ […]

Ջհանգիրյանի գաղտնի ցանկությունը. Փաշինյանի բացահայտումը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր քննարկվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը, որը նախաձեռնել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նույն խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրանը նախագծի վերաբերյալ ելույթը շարադրեց որպես իրավաբան. «Իմպիչմենթի ինստիտուտը ճնշող մասով վերաբերում է իրավագիտությանը, մասնավորապես այստեղ խոսքը գնում է քրեական իրավունքի որոշման նախագծի մասին, […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  երկկողմանի փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ճանապարհը երթևեկելի դարձնելու նպատակով վրացի ճանապարհաշինարարների կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ:

Եթե փախչեմ, քո հետ եմ փախչելու՝ քո ձեռքը բռնած. Սահակյանը՝ Փոստանջյանին

«Տիկին Փոսատնջյան, եթե փախչեմ, քո հետ եմ փախչելու՝ քո ձեռքը բռնած, դա ի գիտություն»,-այսօր Պետա-իրավական հարցերով հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Վերջինս նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը դնելու վերաբերյալ քննարկման ժամանակ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյոք փախչելու է, թե ցուցմունք է տալու այն ժամանակ, […]

SOS. պատերազմ են սկսում /վիդեո/

«Ազգային արժեքների պահպմանման ճակատ» ՀԿ համակարգող Սևան Աղաջանյանը և Սոցիալիստական շարժման առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին հայտարարեցին, որ գաղափարական պատերազմ են սկսկում «Եհովայի վկաներ» կազմակերպության դեմ: Ըստ բանախոսների՝ «Եհովայի վկաները» օրենք են խախտում, քարոզչություն են անում: «SOS եմ կանչում»,-ասաց Ռոբերտ Ահարոնյանը` նշելով, թե այս կազմակերպությունները սնվում են այլ երկրներից ու քարոզչություն են […]

Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունների ամփոփ ժողովածուն է բերել Ազգային ժողով

Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ , ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր նախագահի իմպիչմենթի հարցի քննարկման ժամանակ հանդես եկավ հարակից զեկույցով: Նշենք, որ նման նախագծով հանդես է գալիս ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Առաջին անգամ, երբ մինչև վերջ կարդացի, իմ մոտ տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունների ամփոփ ժողովածուն է բերել Ազգային ժողով»,-նշեց […]

Ի՞նչ դասեր են պարունակում Հայոց ցեղասպանության արձագանքները այսօր

Մեկ դար առաջ` 1915-ի ապրիլին, սկսվեց մի իրադարձություն, որը հայտնի է որպես Հայոց Ցեղասպանություն: Մի գիտնական ասել է, որ կոտորածը պետք է մեզ հիշեցնի դեպքերի թողած երկարատև հետևանքները, գրում է interpress.am-ը` wnpr.org-ին հղումով: Ենթադրվում է, որ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ամենադաժան շրջանում մինչև 1,5 միլիոն մարդ է կոտորվել ու արտաքսվել իրենց տներից: Գրեթե մեկ […]

«Մի բռնաբարեք … ». այսօր վճռական է լինելու /վիդեո/

Այս պահին կառավարության դիմաց հավաքվել են «Նաիրիտի» մոտ 300 աշխատակիցներ: Նրանք պահանջում են վճարել իրենց աշխատավարձները, բղավում են «պարտքի մարում», իրենց հետ ունեն հետևյալ վեևտառությամբ պաստառներ՝ «մենք չենք ուզում դառնալ գաղթական», «ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ», «մի բռնաբարեք ՀՀ օրենքը»: Նաիրիտցիները նշում են, որ այսօր իրենց համար վճռական օր է լինելու, քանի որ եթե այսօր պատասխան […]

Փաշինյանի նախաձեռնությամբ քննարկվում է նախագահի իմպիչմենթի հարցը

Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս պահին ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը: Նախ նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի համար առաջիկա տարիներին գլխավոր գործառույթը լինելու է Սերժ Սարգսյանի և կոռումպացված իշխանությունների հեռացումը: Փաշինյանը նախկինում ևս նման առաջարկով էր հանդես եկել, սակայն միայն երկու պատգամավոր՝ Ալեքսանդր Արզումանյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի