10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2015

Խստագույնս պետք է պահպանվի հրադադարը. համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն օրերս այցելել էին Հայաստան եւ Ադրբեջան: Տարածաշրջան այցից հետո նրանք այսօր հայտարարություն են տարածել, որում նշել են, որ իրենց այցի նպատակն էր կողմերին կոչ անել, որպեսզի խստագույնս պահպանվի հրադադարը: Հայտարարության մեջ ասվում է, որ այցի ընթացքում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների, արտգործնախարարների, […]

10 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով

Կայացել է հատուկ կարիքներով անձանց տեղափոխման  համար ավտոբուսները վերելակներով կահավորելու ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են ոլորտի մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում 2014 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին  հանձնարարել էր վերելակներով կահավորել քաղաքային հասարակական տրանսպորտի թվով 10 ավտոբուս: Պատվիրված հատուկ վերելակներն արդեն տարեվերջին ներկրվեցին Երևան: […]

Շատ մի ոգևորվեք. նաիրիտցիները գնում են նախագահական /վիդեո/

Կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիները Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ այսօր չի ավարտվելու իրենց պայքարը: «Պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր պարտքերը չեն տվել»,-նշեց աշխատակիցներից մեկը: Միաժամանակ նա շեշտեց, որ իրենք ինչ քայլի էլ որ գնան, դա լինելու է օրենքի շրջանակներում: Ապա ակցիայի ժամանակ նաիրիտցիները որոշեցին երթով գնալ դեպի նախագահական՝ առանց երթևեկությունը խանգարելու: «Նախօրոք զգուշացնում […]

Դանակահարել է ընկերուհուն. Նարինեն հոսպիտալացվել է

Փետրվարի 18-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Նարինե Շ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ոստիկանության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 17-ին, ժամը 23.00-ին, Երևանի Էստոնական փողոցի 11 շենքի բնակարաններից […]

Financial Times. Աշխարհի մաչոներ` Պուտին, Սիսի, Զոման, Օրբան, Ծինփին, Բեռլուսկոնի

Արևմուտքում Պուտինը հաճախ ընկալվում է որպես միջազգային հանրության  կողմից մերժված անձնավորություն: Սակայն ի հակադրություն նման պատկերացումների,  նա միջազգային ընկերներ ձեռք բերելու հարցում հաջողություն է գրանցել: Այս մասին գրում է Financial Times պարբերականը: http://blogs.ft.com/the-world/2015/02/putin-and-his-many-pals/ Նրա հատուկ ընկերների ցանկում են` Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին, Թուրքիայի նախագահ Էրդողանը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Հարավային Աֆրիկայի նախագահ Ջակոբ […]

Շարմազանովը հանդիպել է

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ: Կողմերը քննարկել են մարտ ամսին ԱԺ փոխնախագահի` Չեխիա կատարելիք այցի մանրամասները: Զուզկա Բեբարովա-Ռույբրովան վերահաստատել է Չեխիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը, ինչի կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ հայտնել է իր երախտագիտությունը: Նրա խոսքով` […]

ԲՀԿ-ական պատգամավորները մտան կառավարություն

Մինչ կառավարության դիմաց նաիրիտցիները բողոքում են՝ պահանջելով իրենց աշխատավարձերը, ժամանեցին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանն ու Միքայել Մելքումյանը: Սակայն նրանք ոչ թե կառավարության շենքի դիմաց կանգնեցին բողոքավորների կողքին, ինչպես օրեր առաջ էին անում, այլ մտան կառավարության շենք:  Լրագրողների ու հավաքվածների հետ պատգամավորները չխոսեցին, բողոքավորները նետեցին. «Գնում են պաշտոնների հետևից»: Այս ռեպլիկին կրկին […]

Համահայկական ֆլեշ մոբ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին

այոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը» նախաձեռնում է համահայկական ֆլեշ մոբ` «Վառիր քո մոմը» խորագրով: Ֆլեշ մոբի միջոցով կենտրոնն ընդգծում է, որ Եղեռնի 100-ամյակն իրականում Վերածննդի խորհուրդ ունի և որ հենց այդքան պահանջվեց հայերից կրկին ամուր ոտքի վրա կանգնելու համար: Այս եղանակով կենտրոնը նպատակ ունի աշխարհասփյուռ հայությունից ապրիլ ամսին խորհրդանշական թվով` 1.5 […]

Ինչի համար է Ջեն Փսակին լքում Պետդեպարտամենտը

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին թողնում է իր պաշտոնը, քանի որ հղի է եւ պատրաստվում է մայրանալ, հայտնում է РИА Новости-ն: Նա Թվիթերի իր էջում հայտնել է, որ այսուհետ աշխատանքի կանցնի ԱՄՆ նախագահի աշխատակազմում եւ առաջիկա 2 տարին այնտեղ կաշխատի: “Շատ կկարոտեմ իմ գործընկերներին”,- գրել է Փսակին: Փսակիի երեխան լույս աշխարհ կգա հուլիս ամսին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի