15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Եթե փախչեմ, քո հետ եմ փախչելու՝ քո ձեռքը բռնած. Սահակյանը՝ Փոստանջյանին

«Տիկին Փոսատնջյան, եթե փախչեմ, քո հետ եմ փախչելու՝ քո ձեռքը բռնած, դա ի գիտություն»,-այսօր Պետա-իրավական հարցերով հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Վերջինս նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը դնելու վերաբերյալ քննարկման ժամանակ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյոք փախչելու է, թե ցուցմունք է տալու այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկեն:

Փոստանջյանն արձագանքեց, որ երբեք չի փախչի: «Ուրեմն ես էլ փախչող չեմ, մենք չենք փախչելու, դուք էլ միշտ Ազատության հրապարակում հավաքներ եք անելու՝ ազատ, անկախ»,-կատակեց Սահակյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ