18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փաշինյանի նախաձեռնությամբ քննարկվում է նախագահի իմպիչմենթի հարցը

Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս պահին ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը: Նախ նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի համար առաջիկա տարիներին գլխավոր գործառույթը լինելու է Սերժ Սարգսյանի և կոռումպացված իշխանությունների հեռացումը: Փաշինյանը նախկինում ևս նման առաջարկով էր հանդես եկել, սակայն միայն երկու պատգամավոր՝ Ալեքսանդր Արզումանյանն ու Զարուհի Փոստանջյանն էին նրան աջակցել:

Այս անգամ պատգամավորը իր հայտարարության մեջ ավելացրել է ևս մեկ կետ, ինչի համար պետք է նախագահը հրաժարական տա: «Դուք գիտեք, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագիծը իսկզբանե բաղկացած էր ութ կետց, հետո վերջին իադարձություններից հետո ավելացավ ևս մեկ կետ, այն է՝ Սերժ Սարգսյանի ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ելույթը»,- ասաց Փաշինյանը:

Հարակից զեկույցով հանդես կգա պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ_ական Հովհաննես Սահակյանը: Եթե նախագիծը հանձնաժողովի կողմից հավանության արժանանա, ապա կընդգրկվի լիագումար նիստի օրակարգ, իսկ բացասական եզրակացության դեպքում Փաշինյանը կարող է օգտվել իր պատգամավորական լիազորություններից իրականացնելով ստորագրահավաք և 44 պատգամավորի ստորագրության առկայության դեպքում` նախագիծը ներկայացնել արտահերթ կարգով: 


KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ