10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 17, 2015

Հայաստանը փորձում է Թուրքիային մեղադրելու նոր առիթ ստեղծել. Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու թեմային, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «Բուգյուն»-ին հղումով: Բիլգիչը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիան շարունակելու է հավատարիմ մնալ տարածաշրջանային կարգավորման գործընթացին, ինչը հենց վերոհիշյալ արձանագրությունների հիմնական նպատակն էր: Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հիշեցրել […]

Աշխարհի “ամենաարտասովոր” զույգը /ֆոտո/

42-ամյա Գաբրիելան եւ 43-ամյա Վիկտորը ամուսիններ են, ապրում են Արգենտինայում: Զույգը կարող է համարվել աշխարհի ամենաարտասովոր զույգը, քանի որ ամուսնու մարմնի 90 եւ կնոջ մարմնի 65 տոկոսը պատված են դաջվածքներով: Զույգերից յուրաքանչյուրի վրա 50 հատ փիրսինգ կա: Զույգն ամուսնացած է 13 տարի եւ միմյանց իդեալական է կարծում:

Մարդիկ սովից մեռածների միսն էին ուտում

Եվա Մանուկի Չուլյանի վկայությունը 1903 թ., Զեյթուն, Այկըցա գյուղ Եվա Չուլյանը Զեյթունի Այկըցա գյուղից է և 1915 թվականի ջարդից ու տեղահանությունից հետո իրենց գյուղից  միայն ինքն է կենդանի մնացել: Նա պատմում է, որ Դեր Զորում մի հորի մեջ բոլորին մերկացրել են, մեկի ձեռքն են կոտրում, մյուսի ոտքը, մորթում, կտրում: Մի կողմից սոված էին բոլորը, մյուս […]

՛՛Եվրատեսիլի՛՛ Հայաստանի մասնակիցը Ինգա Արշակյա՞նն է

Henaran.am-ի տեղեկություններով՝ ՛՛Եվրատեսիլ-2015՛՛-ին Հայաստանը ներկայացնող խմբի մեջ Հայաստանից ընտրված մասնակիցը կլինի Ինգա Արշակյանը: ՛՛Եվրատեսիլի՛՛ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այս լուրը.  ՛՛Մենք ունենք կոնկրետ ժամանակացույց և այդ ժամանակցույցին համապատասխան ենք հաստատելու մեր բոլոր մասնակիցների անուններն՝ ի տարբերություն այն բոլոր բամբասանքների, որ այսօր համացանցում կան: Նա, ով կլինի Հայաստանից, […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկը (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է դեսպան Քուիկին նշանակման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ տիկին Քուիկն իր փորձն ու մասնագիտական կարողություններն առավելագույնս կներդնի ի նպաստ հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան Սկանդինավյան […]

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փետրվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի և եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, […]

Դեռահասը սպանել է ընտանիքին համակարգչային խաղերի համար

ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում 16-ամյա դեռահասը սպանել է ծնողներին եւ փոքր քրոջը: սպանության պատճառ է դարձել այն, որ ծնողներն արգելել են տղային համակրգաչյին խաղեր խաղալ: Ընտանիքի անդամներին սպանելուց հետո տղան վերցրել է ծնողների մեքենան եւ փորձել է փախչել, սակայն ոստիկանությունը հետապնդել է նրան: երբ տղան չի ցանկացել հանձնվել, ոստիկաններից մեկը կրակել եւ սպանել է տղային, գրում […]

Եւս մի զավեշտալի “կիքս” ուղիղ եթերում /վիդեո/

Կանադայում եւս մեկ անգամ  ապացույց են ստացել, որ քայլելու ընթացքում հեռախոսով հաղորդագրություն գրելը կարող է վնասակար լինել առողջության համար: Ընդ որում` ուղիղ եթերում: “CBC” հեռուստաընկերության լուրերի նկարահանման ժամանակ տեսախցիկը ֆիքսել է մի ծիծաղաշարժ միջադեպ: Մի բիզնես լեդի, գրասենյակից դուրս գալիս, այնքան է տարված եղել հաղորդագրություն գրելով, որ չի նկատել դիմացի գրանիտե աստիճանները եւ ընկել է: […]

Հարգել են անմեղ զոհերի հիշատակը

Փետրվարի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Բադալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի