12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը փորձում է Թուրքիային մեղադրելու նոր առիթ ստեղծել. Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու թեմային, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «Բուգյուն»-ին հղումով:

Բիլգիչը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիան շարունակելու է հավատարիմ մնալ տարածաշրջանային կարգավորման գործընթացին, ինչը հենց վերոհիշյալ արձանագրությունների հիմնական նպատակն էր:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ արձանագրությունների ստորագրումը կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների կարգավորման, այլև ողջ Կովկասում կայուն և շարունակական խաղաղության հաստատման տեսանկյունից: Նա համոզմունք է հայտնել, որ արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու վերաբերյալ ՀՀ նախագահի որոշումը վկայում է այն մասին, որ Հայաստանն ի սկզբանե արձանագրությունների հարցում վարել է անհետևողական և անկեղծությունից զուրկ քաղաքականություն: 

«Հայաստանի այսօրինակ մոտեցումը ճիշտ չենք համարում: Այն սխալ և անհաջող քայլ է: 1915թ. դեպքերի հարյուրամյակի նախաշեմին նման որոշման կայացումը կարող է գնահատվել որպես Թուրքիային մեղադրելու համար նոր առիթ ստեղծելու փորձ»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ