10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 17, 2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված  հերթական մարզային խորհրդակցությունն անց է կացրել Լոռու մարզում: Խորհրդակցությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը,  համայնքապետեր, ոլորտի  պատասխանատուներ: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում արձանագրված արդյունքներին` նախարարը մասնավորապես  կարևորել է անասնապահության ճյուղում […]

Սառույցը կոտրվել է.նախագահը հանդիպել է Ծառուկյանին

Այսօր կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպման միջնորդի դերը ստանձնել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Թե ինչ հարցեր է քննարկել ՀՀ նախագահը ԲՀԿ առաջնորդի հետ դեռևս հայտնի չէ, սակայն ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները՝ սառույցը կոտրվել է: 

՛՛Որոշումը հասունացած էր՛՛

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` հայ-թուրքական արձանագրություններն Ազգային ժողովից հետ կանչելու նախագահի որոշումը հասունացած էր: ”Ակնհայտ էր, որ մինչև ապրիլի 24-ը դա պետք է տեղի ունենար, բայց ավելի վաղ տեղի ունեցավ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: ”Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ թուրքական կողմն արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո որդեգրեց իր նախկին քաղաքականությունը, սկսեց նախապայմանների լեզվով […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները, քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի այս փուլում առկա մտահոգություններն ու հետագա քայլերին […]

Ուսուցչուհին դասի ժամանակ կտրել է աշակերտուհու մազերը` իբրեւ պատիժ

Իժեւսկում Ռուսաստանի Սահմանադրությանը նվիրված դասի ժամանակ ուսուցչուհին իբրեւ պատիժ կտրել է աշակերտուհու մազերը: Տեսնելով, որ աշակերտուհին իրեն լավ չի պահում` ուսուցչուհի Յանա Զվերեւան վերցրել է մկրատն ու կտրել աղջկա մազերը, հայտնում է Интерфакс-ը: Աղջկա մայրը դպրոցին եւ ուսուցչուհուն դատի է տվել: Նա պատմել է, որ իր դուստրը դասի ժամանակ պատահաբար բարձրաձայն ծիծաղել է, ինչն էլ […]

Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում գետնաբուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում և Տաշիրում տեղում է ձյուն:  Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության […]

Զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով հետախուզվող՝ Արարատ գյուղից

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 10.05-ին, Արարատ գյուղից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գևորգ Ղ.-ն, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի /զինծառայողին վիրավորանք հասցնելը/ 1-ին մասի մեղադրանքով:

Բելաջիոյի Գրիշն ու Կարամելի Հարութը ևս լքեցին Ծառուկյանին

 ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) և Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):  ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատգամավորներից ստացել է գրություններ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:1. ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է՝ որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի