27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուսուցչուհին դասի ժամանակ կտրել է աշակերտուհու մազերը` իբրեւ պատիժ

Իժեւսկում Ռուսաստանի Սահմանադրությանը նվիրված դասի ժամանակ ուսուցչուհին իբրեւ պատիժ կտրել է աշակերտուհու մազերը: Տեսնելով, որ աշակերտուհին իրեն լավ չի պահում` ուսուցչուհի Յանա Զվերեւան վերցրել է մկրատն ու կտրել աղջկա մազերը, հայտնում է Интерфакс-ը:

Աղջկա մայրը դպրոցին եւ ուսուցչուհուն դատի է տվել: Նա պատմել է, որ իր դուստրը դասի ժամանակ պատահաբար բարձրաձայն ծիծաղել է, ինչն էլ բարկացրել է ուսուցչուհուն:

“Աղջիկս չի նկատել, թե ինչ է ցանկանում անել ուսուցչուհին: Հասկացել է միայն, երբ նա կտրել է իր մազերը”,- պատմել է աղջկա մայրը:

Դպրոցի տնօրենը թեեւ ուսուցչուհուն ազատել է աշխատանքից, այդուամենայնիվ նշում է, որ աշակերտուհին` Կատյան, վատ վարքի տեր է եւ իրեն մշտապես վատ է պահում դասերի ժամանակ:

Հայտնի է նաեւ, որ ուսուցչուհին խնդրել է աշակերտուհու մորը իրեն դատի չտալ, ներողություն է խնդրել ու ասել, որ միեւնույնն է` ինքն արդեն աշխատանքից հեռացվել է: Սակայն կինը տեղի չի տվել, նա դատի է տվել ուսուցչուհուն, ասելով, որ իր դուստրը նրա արաքի պատճառով սթրես է տանում եւ այլեւս չի ցանկանում դպրոց գնալ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ