10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 16, 2015

Քրիստինեին բերման ենթարկեցին ինքնաթիռում

Փետրվարի 14-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Քրիստինե Ա.-ն, ով 2012 թ. սեպտեմբեր 6-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

Դա էլ իր վախճանը պետք է ունենար /վիդեո/

“Ես կարծում եմ, երբ որ արդեն ուսումնասիրությունները կավարտվեն, այդ ժամանակ նաև կասվի ձեզ, հանձնարարվել է աշխատակազմին, կներկայացնենք կզեկուցեն, այնուհետև ես կասեմ”,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ պատասխանելով հարցին`  ինչպես են անհարգելի դառնալու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայութուններն ԱԺ նիստերից, եթե մինչև հիմա դրանք հարգելի են եղել:   Նշենք, որ ՀՀԿ […]

Հրադարարից մեկ օր անց. ինչ իրավիճակ է Ուկրաինայում /վիդեո/

“Նորմանդական քառյակի” բանակցությունների արդյունքում  որոշվեց փետրվարի 15-ին Ուկրաինայում հրադադար հաստատել: Ինչ վիճակում է այժմ Դոնբասի շրջանը` հրադադարի հաստատումից հետո: LifeNews-ի թղթակիցները մեկնել են Դեբալցեւո քաղաք, որը գնդակոծություններից հետո կիսաավիրված վիճակում է: Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության անջատողականներից մեկը LifeNews-ին պատմել է, որ իրենք պահպանում են հրադադարը, բայց ապահովության համար քաղաքի խաղաղ բնակիչներին տարհանել են: Այս տարածքում մարդիկ […]

Նշանակել է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սոնա Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

”Քաղաքացիական անհնազանդության թիկունքում կանգնած է մարտի 1-ը՛՛/վիդեո/

 ’’Քաղաքացիական անհնազանդության թիկունքում կանգնած է մարտի 1-ը’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի անունից տարածված հայտարարությանը, որտեղ քաղաքացիական անհնազանդության կոչ հնչեց: Տեր-Գուլանյանի կարծիքով`այսօր մեր առաջ ծառացած հիմնական և գլխավոր մտահոգությունը Հայաստանի հանրապետության ներքին կյանքն է և մեր ժողովրդի ամբողջականությունը: Տեր-Գուլանյանը ծանոթացել է եւ ՀՀ նախագահի ելույթին, եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, […]

Հանել դուրս են շպրտել առանց կոպեկ վճարելու. քաղաքապետը խոստացել է

Երևանի քաղաքապետարանի դիմաց Կենտրոն վարչական շրջանի մաքրությունն իրականացնող ՛՛Սանիտեք՛՛ ընկերության նախկին՝ մոտ 60 աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը։ ՛՛ Դեկտեմբերի մեկից մեզ հանել դուրս են շպրտել առանց մի կոպեկ տալու, մեր բողոքի ակցիաներն էլ ոչ մի բանի չի նպաստում։ Ամեն անգամ գալիս ենք, մեզ խաբում, տուն են ճանապարահում ։Մարդ կա 2 միլիոն են պարտք, […]

Նոր սկանդալ է հասունանում ԲՀԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու շուրջ

 Pastinfo.am-ը գրում է. ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու վարկածներից մեկն ի սկզբանե պտտվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի անվան շուրջ: Այսօր այդ վարկածը, կարծես, ավելի ամուր հիմքեր է ձեռք բերում: Կայքի ունեցած տեղեկություններով՝ քննչական մարմինն արդեն իսկ դատարանից ստացել է “Քաղաքային ունիվերսալ բազա»”ՍՊԸ-ում` Հայկոպի բազայի տարածքում, խուզարկություն կատարելու թույլտվություն: Բանն այն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի