07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Քաղաքացիական անհնազանդության թիկունքում կանգնած է մարտի 1-ը՛՛/վիդեո/

 ’’Քաղաքացիական անհնազանդության թիկունքում կանգնած է մարտի 1-ը’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի անունից տարածված հայտարարությանը, որտեղ քաղաքացիական անհնազանդության կոչ հնչեց: Տեր-Գուլանյանի կարծիքով`այսօր մեր առաջ ծառացած հիմնական և գլխավոր մտահոգությունը Հայաստանի հանրապետության ներքին կյանքն է և մեր ժողովրդի ամբողջականությունը:

Տեր-Գուլանյանը ծանոթացել է եւ ՀՀ նախագահի ելույթին, եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, չնայած չի կասկածում, որ վերջինիս հայտարարությունը գրված էր ուրիշի ձեռքով:

“Պետության հետ կատակ անել չի կարելի և պետությունը չէր հանդուրժելու իր ներսում մեկ այլ պետություն: Ենթադրենք ՀՀ նախագահը Ազգային անվտանգությունից հեռացնում է Գագիկ Ծառուկյանին, ինչ կարիք կար երթերի ու միտինգների, ամենավտանգավոր բանը, որ ես տեսա այս ամենի մեջ` դա անհնազանդությունն էր: Առանց այն էլ բոլորս վատ ենք ապրում և այդ միտինգները ավելի են սրելու եղած խնդիրները, հարցին լուծում չեն տալու:

’’ Գագիկ Ծառուկյանին խորհուրդ եմ տալիս` գնա տուն և զբաղվի իր բիզնեսով: Ցույց ու միտինգով մեր հացն ու պանիրը չի ավելանալու’’,-հավելեց Տեր-Գուլանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ