06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հանել դուրս են շպրտել առանց կոպեկ վճարելու. քաղաքապետը խոստացել է

Երևանի քաղաքապետարանի դիմաց Կենտրոն վարչական շրջանի մաքրությունն իրականացնող ՛՛Սանիտեք՛՛ ընկերության նախկին՝ մոտ 60 աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը։

՛՛ Դեկտեմբերի մեկից մեզ հանել դուրս են շպրտել առանց մի կոպեկ տալու, մեր բողոքի ակցիաներն էլ ոչ մի բանի չի նպաստում։ Ամեն անգամ գալիս ենք, մեզ խաբում, տուն են ճանապարահում ։Մարդ կա 2 միլիոն են պարտք, մարդ կա մեկ միլիոն դրամ են պարտք, բայց չեն ուզում մեր գումարները տալ՛՛,- մեզ հետ զրույցում ասաց նախկին աշխատակիցներից տիկին Զոյան։

Բողոքի ակցիայի մասնակիցներին այսօր հանդիպել է  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ակցիայի մասնակիցների փոխանցմամբ` Մարգարյանը հանձնարարական է տվել փոխքաղաքապետ Կամո Արեյանին առավելագույնը 2 ամսվա ընթացքում լուծել առաջացած խնդիրը և քաղաքացիներին տալ իրենց պահանջած վերջնահաշվարկի գումարները:

Մեզ հետ  զրույցում  քաղաքապետարանի ներկայացուցիչ Արման Գալստյանը տեղեկացրեց , որ աշխատավարձերի վճարումները ձգձգվում են ՛՛Կենտրոն մաքրություն՛՛ ընկերությունը սնանկ ճանաչելու պատճառով, սակայն խնդիրը անպայման կլուծվի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ