10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 13, 2015

Պատերազմի վտանգը մեծանում է

Վերլուծաբան Թոմաս դե Վաալը իր հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին` բարձրացնելով հարցը, թե այս տարի հնարավո՞ր է պատերազմ լինի Լեռնային Ղարաբաղում: “1994-ին կնքված հրադադարից հետո ամեն տարի այդ հարցի պատասխանը ոչ-ն է: Շփման գծում թե հայերի, թե ադրբեջանցիների կողմից կրակոցներ հնչել են, սակայն իրավիճակը կողմերը չեն խորացրել”,- ասել է դե Վաալը իր հոդվածում, գրում […]

Թբիլիսիում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի 5-րդ նիստը

2015 թվականի փետրվարի 12-ին, Թբիլիսիում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի “Հայարտուն” կենտրոնում, կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի 5-րդ նիստը՝ ընդլայնված կազմով: Բացի հանձնախմբի անդամներից, նիստի աշխատանքին հրավիրված էին նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային վարչությունների և Սակրեբուլոների նախագահները: Նիստի աշխատանքն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հետնամուտքով մտավ Ծառուկյանի մոտ

 “Բարգավաճ Հայաստան” կուսակցության գլխավոր մուտքի մոտ լրագրողները շարունակում են սպասել եռյակի ներկայացուցիչներից որեւէ մեկին: Սակայն այդպես էլ գլխավոր մուտքով ելումուտ չի անում: Մինչդեռ ետնամուտքից ներս են մտել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը: “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչներին դեռեւս ոչ ոք չի տեսել: Նկատենք, որ ԲՀԿ գրասենյակում նախատեսվում է “Եռյակի” առաջնորդների հանդիպում: 

Ծառուկյանը պատասխանեց` ազատվենք չարիքի իշխանությունից

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը. Հարգելի՛ գործընկերներ Այստեղ են ԲՀԿ խմբակցության անդամները, քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես այսօր հանդիպելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը։ Երեկ ուշ երեկոյան ինձ մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, Համաժողովրդական շարժմանը միացած խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի […]

Բակո Սահակյանը կարեւորում է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների: Հանդիպմանը քննարկվել են Արցախում պետականաշինության գործընթացին, հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է շարժման վետերանների հետ հանդիպումները եւ տարբեր հարցերի քննարկումը` նշելով, որ նրանց տեսակետները եւ առաջարկությունները միշտ հետաքրքիր են ու օգտակար:

Ովքեր չեն հասկանում, պիտի բամփենք /վիդեո/

Ինչպես է ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը վերաբերվում ստեղծված քաղաքական իրավիճակին: Այս հարցը ներքաղաքական քննարկման բուռն շրջանառություն ունի, քանի որ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամին է: Այսպիսով, մի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ քաղաքական գործընթացները խիստ անձնավորված են, ինչպես է ինքնադրսեւորվում կարեվորագույն քաղաքական պաշտոն զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը, որի կուսակցությունը երեկ նրա խնամու` […]

Օբաման սպառնացել է Պուտինին. ԶԼՄ-ներ

Գերմանական լրատվամիջոցները գրել են, որ նախքան Մինսկի բանակցությունները` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սպառնացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ասելով, որ Ուկրաինայում պատերազմի հրահրումը կարող է լրջագույն հետեւնքներ ունենալ, հայտնում է РИА Новости-ն: “Օբաման Պուտինին խաղաղության կոչ է անում եւ սպառնում”,- գրում է գերմանական Die Zeit-ը: Պարբերականի տվյալներով` ԱՄՆ-ի նախագահը ասել է, որ եթե Ուկրաինայում խաղաղություն […]

Եթե հայերը թեկուզ մեկ շրջան հանձնեին, սահմանը կարող էր բացվել. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել էր Թուրքիայի ոչ մահմեդական համայնքների հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթաքցքում Դավութօղլուն պատասխանել է համայնքների ներկայացուցիչների հարցերին և հանդես եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «haberturk.com»-ին հղումով: Հայկական հարցի շրջանակներում Թուրքիայի վարչապետը մասնավորապես հետևյալն է ասել. «Հայկական սփյուռքը մեզ համար […]

Լրատվամիջոցներին թույլ չեն տալիս լուսաբանել ԲՀԿ քաղխորհրդի նիստը

Քիչ առաջ  մեկնարկեց ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության Քաղխորհրդի համատեղ նիստը։  Նիստին ժամանած ԲՀԿ պատգամավորները խոստացել են միջոցառումից  հետո պատասխանել լրագրողների հարցերին։ Գրասենյակ են ժամանել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, տարածքային կառույցների ղեկավարներ: Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Գուրգեն Արսենյանը, Ստեփան Գրիգորյանը հրաժարվել են գնահատական տալ հանրապետության նախագահի ելույթին՝ ավելի ուշ խոսելու պատրաստակամությամբ: Երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը ասել է` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի