13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Լրատվամիջոցներին թույլ չեն տալիս լուսաբանել ԲՀԿ քաղխորհրդի նիստը

Քիչ առաջ  մեկնարկեց ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության Քաղխորհրդի համատեղ նիստը։ 

Նիստին ժամանած ԲՀԿ պատգամավորները խոստացել են միջոցառումից  հետո պատասխանել լրագրողների հարցերին։ Գրասենյակ են ժամանել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, տարածքային կառույցների ղեկավարներ: Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Գուրգեն Արսենյանը, Ստեփան Գրիգորյանը հրաժարվել են գնահատական տալ հանրապետության նախագահի ելույթին՝ ավելի ուշ խոսելու պատրաստակամությամբ:

Երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը ասել է` Սերժ Սարգսյանի ելույթին ԲՀԿ-ի պատասխանը “էմոցիոնալ չի լինելու, բայց միանշանակ համարժեք կլինի”:

Նիստին, սակայն արգելված է լրատվամիջոցների ներկայությունը: 

Հիշեցնենք, երեկ ՀՀԿ խորհրդի նիստին սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, ով բացահայտ պատերազմ հայտարարեց ԲՀԿ առաջնորդին: Ի դեպ, ՀՀԿ խորհրդի նիստը բաց էր լրագրողների համար, այն ուղիղ հեռարձակվեց :

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ