23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատերազմի վտանգը մեծանում է

Վերլուծաբան Թոմաս դե Վաալը իր հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին` բարձրացնելով հարցը, թե այս տարի հնարավո՞ր է պատերազմ լինի Լեռնային Ղարաբաղում:

“1994-ին կնքված հրադադարից հետո ամեն տարի այդ հարցի պատասխանը ոչ-ն է: Շփման գծում թե հայերի, թե ադրբեջանցիների կողմից կրակոցներ հնչել են, սակայն իրավիճակը կողմերը չեն խորացրել”,- ասել է դե Վաալը իր հոդվածում, գրում է carnegie.ru-ն:

Վերլուծաբանը նշում է, սակայն, որ այս տարվա տվյալները մտահոգիչ են:

“Հունվարին սովորաբար հանգիստ է լինում շփման գծում, բայց այս անգամ գրանցվել է 12 զոհ և 18 վիրավոր: Շփման գծում սխալ հաշվարկների հետևանքով պատերազմի վտանգը մեծանում է”,- գրել է նա` հավելելով, որ ծայրահեղ դեպքում մինչ ամառ պետք է քայլեր ձեռնարկել` իրավիճակի լարվածությունը թուլացնելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ