10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 13, 2015

Ամբողջացվել է մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում 2015 թվականին նախատեսված աշխատանքների ծրագիրը

Մայրաքաղաքի վարչական շրջանները ներկայացրել են 2015 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերում նախատեսված աշխատանքների ծրագիրը, որն ամբողջացվել է Երևանի քաղաքապետարանում: Ըստ այդմ, բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածքների նորոգման ծավալները կգերազանցեն 2014 թվականի ցուցանիշները: Կնորոգվեն հարթ և թեք տանիքներ, ջրթափ խողովակներ, վերելակներ, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցեր, շքամուտքեր, նորերով կփոխարինվեն հարկաբաժինների կոտրված կամ բացակա ապակիներ, կտեղադրվեն մուտքերի, տանիքների և նկուղների […]

Նավթի գինը վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ հասել է 60 դոլարի

“Նորմանդական քառյակի”` Մինսկում տեղի ունեցած բանակցություններից անմիջապես հետո նավթի գինը շուկայում բարձրացել է: Այն հասել է մինչեւ 60.01 դոլարի` բարելի դիմաց: Դեկտեմբերից սկսած` նավթի գինն առաջին անգամ է, որ այսքան բարձրանում է, հայտնում է ТАСС գործակալությունը: Վերլուծաբանները նշում են, որ նավթի գնի բարձրացմանը իսկապես նպաստել են Մինսկի բանակցությունները, համաձայն որոնց` Ուկրաինայում փետրվարի 15-ից հրադադար կհաստատվի: […]

Նախագահին hավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նախագահը շնորհավորել է դեսպան Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ, հույս հայտնելով, որ այդ առաքելությունը կնշանավորվի հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության նորանոր ձեռքբերումներով: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր […]

Տեր-Պետրոսյանը հեռացավ ԲՀԿ գրասենյակից

Եռյակի լիդերներից ՀԱԿ առաջնորդի Լևոն Տեր-Պետրոսյանի ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը ավարտվել է: ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հետմանուտքով հեռացել է ԲՀԿ գրասենյակից, որտեղ և ընթանում էր  առաջնորդների հանդիպումը: Նշենք, որ լիդերների հանդիպումից հետո նախատեսվում էր նաև եռյակը ներկայացնող խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպում: Սակայն դեռևս հայտնի չէ, թե այդ հանդիպումն ավարատվել է, թե ոչ, […]

Համանախագահները Վիեննայում են

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում տեղեկացրել է, որ իրենք ժամանել են Վիեննա՝ կազմակերպության անդամ երկրներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացումներին ծանոթացնելու նպատակով: “Վիեննայում ենք, որպեսզի անդամ պետություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացումներին ծանոթացնենք: Դրանից հետո կլինի ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով տարածաշրջան կարևոր այցը”,- գրել է նա:

Անձի դեմ ոչինչ չունեմ. Շարմազանովը` Ծառուկյանին /վիդեո/

՛՛Շատ դեպքերում չափավոր խոսքերի կոչեր եմ լսել, որ չի կարելի, և անհրաժեշտություն չկա երկրորդ քաղաքական ուժի, ղեկավարի հասցեին գնահատականներ հնչեցնել՛՛,-ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ ՀՀԿ-ականները երբեք չեն մտել անձնական ու քաղաքական վիրավորանքների դաշտ:  Նա ընդգծել է, որ անձի դեմ ոչինչ չունի, սակայն քաղաքականությամբ պետք է […]

Արդեն դառնում է ծիծաղելի. Գալուստ Սահակյան /վիդեո/

՛՛Ես կարծում եմ, որ մարդն ընդունելի է չափի մեջ, երբ անչափության դավանանք է ընդունում, արդեն դառնում է ծիծաղելի՛՛,-ՀՀԿ խորհրդի նիստում ասել է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:  ”Եռյակ, ընդդիմություն, հետո՝  ՛՛Բարգավաճ՛՛, ՛՛Բարգավաճի՛՛ շուրջը հավաքվել, երբեմն՝ ողորմություն խնդրել,  հետո առաջ գնալ, հետո հայտարարություն տարածել, որ  մեծ գործ են կատարում, որ ՛՛շտաբներ ենք բացում՛՛, հետո ամիսներն […]

Միլիարդատեր են դառել, ասում են՝ սենց չի, նենց ա /վիդեո/

՛՛Ոսկե ձկնիկ պատմություններն է, դոդի Գագոն իսկականից եկել է, ազատամարտիկների ջամբարներ է սարքել՛՛,-ՀՀԿ խորհրդի նիստում ելույթում ասել է գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը: ՛՛Այ տղա դու քո գործով զբաղվի էլի, ես մինչև հիմա բիթի էլ չեմ՝ սպորտսմեն է, քաղաքական գործիչ է: Մի երկու օր էլ առաջ ժողովի ժամանակ քնավ՛՛,-նշել է գենարալը:  Նա հավելել է, որ […]

Ով կհաղթի /վիդեո/

”Ուշացած էր դա, նույնիսկ եթե չլինեին այսքան վտանգավոր մարտահրավերներ, ՀՀ-ը պետք է ազատվեր քրեաօլիգարխիկ համակարգից, ակնհայտորեն Հայաստանի իշխանական համակարգում չափազանց մեծ դեր են կատարում քրեածին մարդիկ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն կարծիք հայտնեց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի սենսացիոն ելույթից: Արշակյանը նկատեց, որ ՀՀԿ-ում էլ նման գործիչները շատ են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի