13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ամբողջացվել է մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում 2015 թվականին նախատեսված աշխատանքների ծրագիրը

Մայրաքաղաքի վարչական շրջանները ներկայացրել են 2015 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերում նախատեսված աշխատանքների ծրագիրը, որն ամբողջացվել է Երևանի քաղաքապետարանում: Ըստ այդմ, բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածքների նորոգման ծավալները կգերազանցեն 2014 թվականի ցուցանիշները: Կնորոգվեն հարթ և թեք տանիքներ, ջրթափ խողովակներ, վերելակներ, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցեր, շքամուտքեր, նորերով կփոխարինվեն հարկաբաժինների կոտրված կամ բացակա ապակիներ, կտեղադրվեն մուտքերի, տանիքների և նկուղների դռներ, կծավալվեն  նաև ներքին խողովակաշարերի ջերմամեկուսացման  աշխատանքներ:

Ելնելով բարենպաստ եղանակից` հարթ և թեք տանիքների նորոգման, ինչպես նաև որոշ այլ ուղղություններով աշխատանքներն արդեն մեկնարկել են:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ