16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Գագիկ “փրկիչը”. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 17-ին Բրյուսելի Անդերլեխտ համայնքում հանդիպում է ունեցել հայ համայնքի հետ՝ ներկայացնելով ՀՀ ներքաղաքական կյանքի եւ դրանից դուրս գալու տեսլականը: Թերթի աղբյուրների համաձայան, հանդիպմանը չեն մասնակցել համայնքի պատասխաանտուները: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Պետք չի, որ սատկի. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը խմբագրականում գրում է. “Ինձ պետք չի, որ այդ արարածը սատկի [ներեցեք, ուրիշ բառ չեմ գտնում]: Ինձ պետք է, որ գործն ամբողջությամբ բացահայտվի՝ ոչ միայն մարդասպանի, այլեւ կոռուպցիայի եւ անօրինականությունների մեջ թաղված “ռազմաբազայի” առումով: Իսկ դրա համար պետք է հաղթահարել ցավը, կենտրոնացնել ուժերը եւ մտածել: Մտածել ողջերի մասին”:   Շարունակությունը թերթի […]

Մարդասպանը մենա՞կ է եղել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, չնայած Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվելը էականը խոչընդոտներ է ստեղծում նախաքննության համար, հայաստանյան քննչական մարմինները ունեն բավարար նյութեր մի քանի առանցքային հարցերի պատասխանելու համար: Հիմնական հարցերից մեկը, որ հենց սպանության առաջին օրից շրջանառվում է հանրության շրջանում, հետեւյալն է. արդյո՞ք Պերմյակովը միայնակ է գործել, այսինքն մենա՞կ է […]

Ի՞նչ է արել ՀԱԿ-ը. Հայոց աշխարհ

Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը չի պատրաստվում մասնակցել ԲՀԿ-ի խորհրդաժողովին։  Ըստ “Հայոց աշխարհ”-ի, Տիգրան Կարապետյանը պատճառը համարում է ամբիցիաները:  “ Հավակնությունները, ուրիշ ոչ մի բան։ Իրենք միշտ էլ համարել են, որ միակ ընդդիմադիր ուժն են, չնայած ոչինչ չեն արել ժողովրդի համար։     Մենք գոնե լումա ունենք ներդրած. չեմ ասում, թե շատ բան ենք տվել ժողովրդին՝ թող […]

Թոխմախի Մհերի նոր գլխացավանքը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, հանրահայտ Թոխմախի Մհերը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նոր գլխացավանքի մեջ է հայտնվել: Երեկ երեկոյան թերթին հայտնի դարձավ, որ քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու բաժանմունքի պետը՝ Արտյոմ Սեդրակյանը, որը Սեդրակյանի քավորությամբ է հայտնվել այդ պաշտոնում: 2012 թվականին Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետի յուղոտ պաշտոնին հրաժեշտ տվեց Նաիրա Բարսեղյանը՝ […]

Ալլա Պուգաչովան կրկին նկատելիորեն գիրացել է /ֆոտո/

Պապարացիները լուսանկարել են Ալլա Պուգաչովային մոսկովյան ռեստորաններից մեկում: Լուսանկարներում երեւում է, թե որքան է Պուգաչովան գիրացել: Ամենայն հավանականությամբ, երգչուհի կառուցվածքի վրա նման բացասական ազդեցություն է թողել ամանորյա կերուխումը:

Մի՛ մեղադրեք Աստծուն..այն, ինչ հիմա Աստված կարող է տալ փոքրիկ Սերյոժային, ոչ ոք չէր կարող նրան տալ այստեղ

ԱՐ հեռուստաընկերության “Ազդարար” լրատվականի տնօրեն Ալիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “…Զարմանում եմ ու շատ ցավում, որ կան մարդիկ, որոնք Գյումրիում կատարված աննախադեպ ու մարդու ուղեղի մեջ չտեղավորվող ոճրագործության ու սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի վերջին ճրագի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան համար մեղադրում են Աստծուն… պերմյակովը, եթե Աստված ունենար, չէր իրագործի այդ նախճիրը…ցավոք, Աստծո մասին մարդիկ […]

Գյումրեցի փոքրիկի մահվան պատճառով լսումները հետաձգվեցին

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը եւ հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները: Այսպիսով, հունվարի 20-ին նախատեսված “2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին” թեմայով խորհրդարանական […]

՛՛Անհրաժեշտ էր՛՛ /վիդեո/

”Օգոստոսից փոխվել է հակամարտության չափը՝ և զինվածության, և բախումների ինտենսիվության իմաստով, զենքերի տեսակները ևս փոխվում են՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված հակառակորդի ակտիվացումը: Ըստ Շիրինյանի՝  դա պայմանավորված է նաև Ադրբեջանի գերնպատակով՝ ցանկանում է մեծացնել արտագաղթը: Ինչ վերաբերում է ՊՆ Սեյրան Օհանյանի յոթ կետանոց հրամանին, մասնավորապես նախահարձակ լինելու հրամանին, քաղաքագետն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի