16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Ռազմաբազայի զինվորներին զգուշացրել են /վիդեո/

՛՛Գյումրիում լարված իրավիճակ չկա՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա նշեց, որ Գյումրիում շատ ծանր են տարել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրը, սակայն ամեն դեպքում նա կոչ է անում հասարակությանը զգոն մնալ:  Պատգամավորն ասաց, որ խոսել են նաև ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների հետ: ՛՛Իրենք շատ ազատ են զգում իրենց Գյումրիում, բայց […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին: Երկրի ղեկավարը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: Հանրապետության Նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ […]

Դռան վրա նռնակ է եղել

Հունվարի 20-ին, ժամը 06.57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորքի այգիներ փողոցի տներից մեկի դռան փականից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ: Փրկարարները վնասազերծել […]

Գերդաստանով հացադուլ նախագահականի դիմաց /վիդեո/

՛՛Մանանա Գրեյն՛՛ ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով նրա ընտանիքի անդամներն եւ հարազատներն անժամետ հացադուլ են սկսել նախագահական նստավայրի դիմաց: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Աշոտ Առուշանյանի մայրը՝ Անահիտ Առուշանյանը: ՛՛Մենք հույս ունենք, որ նախագահին սխալ են զեկուցել: […]

Միլիոնավոր մահմեդականներ դուրս են եկել բողոքի ակցիայի /վիդեո/

Նախօրեին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում շուրջ մեկ միլիոն մահմեդականներ դուրս են եկել բողոքի ակցիայի` ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրության: Նրանց ձեռքին եղել է “Ձեռքներդ հեռու մեր մարգարե Մուհամեդից”, “Ոչ ասենք մարգարեի ծաղրանկարներին”, “Իսլամը բարության կրոն է” արտահայտություններով պաստառներ Ակցիային մասնակցել է նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: Վերջինը հայտարարել է, որ Ռուսաստանի մահմեդականները միշտ երկրի պաշտպաններից են […]

Թունավորվել է

Հունվարի 20-ին, ժամը 00.05-ին տեղեկություն է ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 20.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով Երևանի «Մուրացան» ԲԿ է հոսպիտալացվել Ներքին Շենգավիթ 12-րդ փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1997 թ. ծնված Լ. Մ.-ը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դիվերսիոն փորձերը կանխվել են. հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում […]

Ովքեր են սադրիչները. պատգամավորն ու համապատասխան մարմինները լավ գիտեն /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համար անհասկանալի է, թե ինչու է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ինչպես ցուցմունքում էր նշել, ջուր խմելու համար բավական տարածք անցել ու հենց Ավետիսյանների ընտանիքից որոշել ջուր խնդրել: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Պատգամավորը կարևոր խնդիր է համարում նաև այն, որ գյումրեցիների սուքը որոշ մարդիկ չփորձեն իրենց […]

Ոստիկանները տակդիրներ են հագել /վիդեո/

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել, որին մոտ 6 մլն մարդ է մասնակցել։ Քանի որ երթևեկությունը կազմակերպելու և կարգուկանոնը պահպանելու հարցում ոստիկանները կարող էին դժվարություններ ունենալ եւ երկար մնալ փողոցում, նրանք ստիպված են եղել մեծահասակների համար նախատեսված տակդիրներ են կրել։  Թեև ոչ բոլորին է այդ գաղափարը դուր եկել, սակայն մոտ 2.000 ոստիկան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի