14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը կլինի ժամը 13:00-ին

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 20-ին, ժամը՝ 18:00, Գյումրու Սբ. Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 21-ին, ժամը՝ 13:00-ին:

2015-ի հունվար ամսվա գիրքը

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կնտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու […]

Ամոթ է…

Ամոթ է…Բոլորին հորդորում եմ գոնե այսօր և վաղը, զերծ մնալ ֆեյսբուքում կիսագլամուր նկարներ, ժամանցային տեսանյութեր, երգեր, բանտիկ-ֆանտիկներ տեղադրելուց։ Անխնա կջնջեմ բոլոր նրանց ովքեր շարունակեն իրենց տուպոյի տեղ դնել։ Հաղորդավար Գոռ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Սահմանվել են որսի չափաքանակները

  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սույն թվականի հունվարի 19-ին հրաման է ստորագրել 2015թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին.   2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ  Համաձայն <<Որսի և որսորդական տնտեսության վարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 8-րդ կետի և հիմք ընդունելով […]

Ռուսական Առաջին Ալիքն անդրադարձել է փոքրիկ Սերյոժայի մահվան փաստին. ինչն է բարկացրել օգտատերերին /վիդեո/

Ռուսական Առաջին Ալիքն իր լրատվական թողարկման մեջ անդրադարձել է Գյումրիում ռուս զինվորական Վալերի Պերմյակովի կողմից մի ամբողջ ընտանիքի սպանությանն ու վիրավոր 6  ամսական փոքրիկ Սերյոժայի մահվան փաստին: “Չնայած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկելու համար պայքարում էին երկու երկրների լավագույն մասնագետները, բայց հրաշք տեղի չունեցավ։ Այսպիսով՝ զանգվածային սպանության զոհերի թիվը հասավ յոթի՝ դա մի ողջ […]

՛՛Պահանջում ենք սգո օր՛՛

Սոցիալական ցանցերում ձևավորվել են խմբեր, որ կոչ են անում Ավետիսյանների սպանդի  պատճառով սգո օր հայտարարել: ՛՛Սգո օր. պահանջում եմ՛՛ ֆեյսբուքյան խմբում օգտատերը հայտարարում են, որ ճիշտ կլիներ դեռ ավելի վաղ հայտարարել սգո օր, իսկ եթե չի արվել, հիմա պետք է արվի: Հիշեցնենք, որ երեկ մահացավ վեց ամսակայն Սերյոժա Ավետիսյանը: Տարբեր օգտատերեր էլ փոխել են իրենց գլխավոր […]

Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում. Գարեգին Բ

Ներկայացնում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Սերյոժա Ավետիսյանի մահվան առիթով ՛՛Սիրելի սգակիր հարազատներ և ժողովուրդ, Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով: Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և […]

Կառավարությունում քննարկել են

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի և զարգացումների վերաբերյալ խորհրդակցությունը, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև առկա տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր: Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և հանձնարարել շահագրգիռ […]

Նաիրիտցիները հարգում են սուգը, բայց պահանջում են /վիդեո/

Նաիրիտցիները այսօր առավոտից նախագահական նստավայրի մոտ են: Նրանց պահանջը շարունակում է մնալ նույնը՝ իրենց միլիոննների հասնող աշխատավարձերը: Մեզ հետ զրույցում աշխատակիցներից՝ Սերգեյ Պապյանը նշեց, որ այսօր վերջին օրն է, որ ըստ ՀՀ վարչապետի խոստացածի պետք է ստանային երկու ամսվա աշխատավարձ, սակայն ոչ մի գումար էլ չեն ստացել: Նաիրիտցիները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիի սպանդից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված