23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սահմանվել են որսի չափաքանակները

  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սույն թվականի հունվարի 19-ին հրաման է ստորագրել 2015թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին.

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 Համաձայն <<Որսի և որսորդական տնտեսության վարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 8-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի <<ա)>> ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի <<դ>> ենթակետը.  

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

  1. Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2015 թվականի ընթացքում  սահմանել որսի հետևյալ չափաքանակները.

1)    Կարաս` մինչև 100 տոննա,

2)    Ծածան` մինչև 100 տոննա,

3)   Խեցգետին` մինչև 3500 տոննա:

 

  1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակներով:

 

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության     աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին`

 1) սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցներին.

2) ուժեղացնել վերահսկողությունն իշխանի, կողակի և սիգի ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:

 4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

 

ՆԱԽԱՐԱՐ                                                   Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ