26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռազմաբազայի զինվորներին զգուշացրել են /վիդեո/

՛՛Գյումրիում լարված իրավիճակ չկա՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա նշեց, որ Գյումրիում շատ ծանր են տարել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրը, սակայն ամեն դեպքում նա կոչ է անում հասարակությանը զգոն մնալ: 

Պատգամավորն ասաց, որ խոսել են նաև ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների հետ: ՛՛Իրենք շատ ազատ են զգում իրենց Գյումրիում, բայց պետք է կարգուկանոն հաստատվի նաև այնտեղ, ու իզուր տեղը միջադեպեր չլինեն՛՛,-նշեց նա: Ավետիսյանի խոսքով՝ ոչ միայն բնակիչներին են կոչ արել զերծ մնալ վեճերից, այլև զինվորներին էլ զգուշացրել են անտեղի դուրս չգալ քաղաք:

Պատգամավորը վստահ է, որ այս ամենը չի անդրադարձել ու չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա: ՛՛Եվ Ռուսաստանի հայերը, և այստեղի ռուսները ճիշտ գնահատական են տալիս դեպքերին, ու բոլորը գտնում են, որ նմանատիպ դրսևորումները, մի դուրսպրծուկի կատարած քայլը չպիտի ազդի երկու ժողովուրդների դարավոր հարաբերությունների վրա՛՛:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ