19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մարդասպանը մենա՞կ է եղել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, չնայած Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվելը էականը խոչընդոտներ է ստեղծում նախաքննության համար, հայաստանյան քննչական մարմինները ունեն բավարար նյութեր մի քանի առանցքային հարցերի պատասխանելու համար:

Հիմնական հարցերից մեկը, որ հենց սպանության առաջին օրից շրջանառվում է հանրության շրջանում, հետեւյալն է. արդյո՞ք Պերմյակովը միայնակ է գործել, այսինքն մենա՞կ է սպանել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին:

 Հայաստանի իրավապահ մարմինները ձեռքի տակ բավարար նյութեր ունեն այս ուղղությամբ առաջ շարժվելու համար: Նրանք դեպքի վայրում հայտնաբերել եւ առգրավվել են սպանության ենթադրյալ գործիքը Կալաշնիկովի ավտոմատը, որն ըստ ամենայնի պատկանում է Պերմյակովին:

Եվ ուրեմն, դատաձգաբանական փորձաքննությունը կարող է պատասխանել մի շատ կարեւոր հարցի. Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամները սպանվել են այդ նո՞ւյն ավտոմատից, թե ոչ:

Եթե այո, դա կդառնա եւս մեկ հիմնավորում այն բանի, որ մարդասպանը միայնակ է գործել, եթե ոչ սա արդեն 180 աստիճանով կփոխի քննության տրամաբանությունը եւ կնշանակի, որ Պերմյակովի հետ եղել են այլ մարդիկ նույնպես: 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ